«Ժնևի գրասենյակի կոմիսարը իր զեկույցում ասել է մոտավոր այն, որ Հայաստանը ահաբեկչական երկիր է»
БлогосфераՄանե Սողոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Բարի՛ լույս, թմբիրի մեջ մշուշված իմ հայրենակից։
Եթե հավես ես ունեցել հետևել՝ լսած կլինես, որ թուրք֊ադրբեջանական վերջին համատեղ զորավարժությունն ուղղված էր իրենց բնութագրմամբ ահաբեկչական խմբավորումների ոչնչացմանը։
#Ահաբեկչական բառն ականջդ չի՞ ծակում։
Իմը ծակել էր։
Դե հիմա իմացիր՝
Ժնևի գրասենյակի կոմիսարը իր զեկույցում ասել է մոտավոր այն, որ Հայաստանը ահաբեկչական երկիր է, քանի որ պատերազմի ժամանակ հայերը ներգրավել են նաև ահաբեկիչներ:
Դրան հաջորդում է ՆԱՏՈ-ի ԳԽ-ի հայտարարությունը, որ Թուրքիան տարածաշրջանում ահաբեկչության մարտիկ է:
Հետևություն՝
Թուրքիան հիմա կանաչ լույս ունի՝ մտնելու Հայաստան՝ որպես ահաբեկչության դեմ մարտիկ:
Կներես, որ շեղեցի։
Սուրճդ խմի, չսառի»։