Ցուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը (տեսանյութ) «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով 

Հարազատ 2 եղբայր Հերացիում ԴՆԹ թեստ են հանձնել անհետ կորած եղբորը գտնելու համար․ ստացել են 2 տարբեր պատասխան. 168.am

Հասարակություն

Էջմիածնի N զորամասից մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Կովսական (Զանգելան) մեկնած, այնուհետեւ շրջափակման մեջ հայտնված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների հարազատներն ահազանգում են՝ ԴՆԹ թեստերի պատասխանները կեղծում են։

Անհետ կորած տղաներից մեկի մայրը 168.am–ի հետ զրույցում դեռ շաբաթներ առաջ էր կոնկրետ օրինակներով խոսել ԴՆԹ թեստերի կեղծման մասին։ Այսօր այդ օրինակներին եւս մեկն է ավելացել․

«Մեր խմբի տղերքից 2 հարազատ ախպեր իրենց անհետ կորած ախպոր համար արյուն են հանձնել, բայց Հերացիում չգիտեն, որ ախպերներ են ու նույն մարդու համար են արյուն հանձնում։ Մի ախպոր պատասխանը եկել է Զանգելանի փոսից՝ ոտքի հատված, մյուս ախպորը եկել է Ջաբրայիլից։ Այսինքն՝ այդ տղեն 2 կես է եղե՞լ, մի ոտքը մյուսից 137 կիլոմետր հեռավորության վրա է հայտնվե՞լ։ ԱԱԾ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ մենք այդ տղայի ծնողների հետ հանդիպեցինք, հասկացանք, որ շփոթմունք է տեղի ունեցել, էլ չասեցի՝ էդ երեխեքը նախ՝ ծնող չունեն, ախպերներն են, նրանք էլ իմ դիմաց կանգնած են, ասաց՝ ոչ մի նման բան չկա»։

Անհետ կորած տղաներից մեկի մոր խոսքով՝ քիմիկների զորամասից ընդհանուր անհետ կորած համարվող 40 տղաներից 10-ի հարազատներին արդեն հայտնել են, որ ԴՆԹ-ի համընկնում կա, սակայն նրանք հրաժարվել են այդ մասունքներից, կասկածում են ստացված տվյալների վրա․

«Այսօր ուզում ենք հանդիպել ԱԱԾ ներկայացուցիչ Ռ․ Վ․-ի հետ, որ այս հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանանք։ Պետք է սպասենք, մինչեւ բոլոր մասունքները դուրս գա, ես անգամ պետք է դուրս տանեմ այդ մասունքները, որպեսզի նորից ԴՆԹ անեմ, ու ասել եմ՝ Աստված մի արասցե, եթե շփոթմունք եղավ՝ ամբողջ Եռաբլուրը կխառնվի իրար, կտրորեմ առողջապահության ոլորտի տվյալ ներկայացուցիչներին»։

Քաղաքացին նշել է, որ որպես բողոքի նշան՝ որոշել էին այսօր փակել Երեւան-Էջմիածին մայրուղին, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դա այսօր չեն անի։

Նշենք, որ նախորդ հրապարակման ժամանակ, երբ քաղաքացին հստակ օրինակներ էր բերել, որ ԴՆԹ-ի պատասխանները «կեղծում» են, 168.am–ը դիմել էր Առողջապահության նախարարություն՝ խնդրի վերաբերյալ հստակ տեսակետ ստանալու համար, սակայն մեզ պատասխանել էին, որ նյութում հստակ տվյալներ նշված չեն:

«Այսքան սուղ տեղեկատվության հիման վրա տեսակետ դժվար է հայտնել: Եթե կոնկրետություն լիներ, դեպքը կուսումնասիրվեր, ու մենք էլ կհասկանայինք՝ ինչի մասին է խոսքը»,- ասել էր առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Ի դեպ՝ ծնողի թույլտվությամբ իր հեռախոսահամարը փոխանցել էինք Առողջապահության նախարարության ներկայացուցչին, որպեսզի կապ հաստատեին նրա հետ եւ իրենց ասած կոնկրետությունը ստանային, սակայն, ինչպես մեր զրուցակիցը հայտնեց, 3 շաբաթ է անցել, բայց իրեն որեւէ մեկն այդ խնդրի վերաբերյալ չի զանգահարել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Էջմիածնի N զորամասից 60 զինծառայողներ մեկնել էին Կովսական (Զանգելան) ՝ մասնակցելու մարտական գործողություններին, սակայն, ինչպես հարազատներն էին պնդում, սխալ հրամանի պատճառով հայտնվել էին շրջափակման մեջ: Մի մասին հաջողվել էր դուրս գալ շրջափակումից, իսկ 30-ից ավելի զինծառայող մինչեւ այս պահը համարվում են անհետ կորած:

Դեկտեմբերի 14-ին Հայաստան տեղափոխված 44 գերիներից մեկը՝ Տիգրանը, նույն զորամասից է եղել, նա եւս մեկնել էր մարտական գործողություններին մասնակցելու եւ հայտնվել շրջափակման մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրներըԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա ՇիմոնիտենՍա պետք է համազգային մեծ շարժում դառնա, ժողովուրդ, միացեք Stop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը (տեսանյութ)«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ ու տեսահոլովակ է հրապարակել Եվրահանձնաժողովը 33 մլն եվրո կհատկացնի Երևանին«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնիցՔննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության շարունակականությունըՄարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած«Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Վարդան Ղուկասյանի աջակիցներ. «Մեր նպատակն ա, որ պրծնենք էս իշխանությունից»Այստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացի Նավթի գները նվազել ենՆիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. ՇարմազանովՊիտի 15 մլն փող մուծես, որ տղեդ բանակ չգնա, աղքատի տղերքը կգնան, աշխատող մարդու վրա թքած ունենՎահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ահմադ Ալ-Սայանի հետՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենքՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինՈՒՂԻՂ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում են36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԹանկարժեք մետաղների գներՌուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. ԱբրահամյանԱպրիլի 18-ի աստղագուշակՈՒՂԻՂ․ Վարդան Ղուկասյանի աջակիցներն ակցիա են իրականացնումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիԿոտայքում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կանՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել ՎարդանյանինՕրվա խորհուրդ. Ապրիլի 18Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետըՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
Ամենադիտված