Հակառուսական լոբբիստ-քարոզիչը ժամանակին նեղվել էր ու խոստացել, որ իր ոտքը այլևս չի լինի մեր աշխատասենյակում. Ռաֆայել Աֆրիկյան
Блогосфера«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը Ֆեյսբուքյան իր էջում նամակագրության «սքրինշոթ» է հրապարակել և կից գրել.
«Հակառուսական լոբբիստ-քարոզիչը ժամանակին նեղվել էր ու խոստացել, որ իր ոտքը այլևս չի լինի մեր աշխատասենյակում։ Բայց արի ու տես, որ մի քանի օր առաջ ապօրինի ներխուժել է պետական պահպանվող տարածք հայհոյել ու ծեծկրտուք սարքել»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆրիկյանը Դանիել Իոաննիսյանին մեղադրել էր Հայաստանում հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ: