Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Մատվիենկոյին Մարալ Նաջարյանի գերությունից ազատմանն աջակցելու համար
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
«Հայաստանի խորհրդարանի խոսնակը անձամբ շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը՝ Մարալ Նաջարյանի գերությունից ազատման գործում կարեւոր աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
Մարալ Նաջարյանն ադրբեջանական բանակի կողմից գերեվարվել էր 2020թ.
նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանը 2020թ.
մարտի 10-ին ազատ է արձակվել և տեղափոխվել Լիբանան: