Զուգարանի թղթերը ուղարկում ենք, որպեսզի մաքրեն իրենց զուգարանոտ բերանները. ակցիա ՊՈԱԿ-ի մոտ
ՀասարակությունՄի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտ:
«Հանրության դատին ենք ուզում տալ մի հասցե, որը մի գրասենյակ է, որին պետությունը ֆինանսավորում է, որպեսզի այն հայհոյի ժողովրդին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարը:
Ըստ ցուցարարների խոսքերի՝ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում աշխատում են, մարդիկ, որոնք չունեն որևէ սրբություն և կարող են անգամ զոհված զինծառայողի ծնողի հայհոյել. «Մենք ձեզ համար բերել ենք նվերներ՝ զուգարանի թղթեր, որոնք խորհրդաշում են տարիներ շարունակ ձեր կողմից գրված լկտի բառապաշարը»,- ասաց ցուցարարը՝ զուգարանի թղթերը գցելով շենքի կողմը:
Բողոքի ակցիա իրականացնողները այն կարծիքին են, որ տվյալ կառույցը չի ծառայում ՀՀ շահերը սպասարկելու. «Այս կառույցը, ՀՀ քարոզչական և տեղեկատվական հարցերը լուծելու փոխարեն, Նիկոլ Փաշինյանի գալուց հետո ծառայում է նրա անձնական խնդիրների լուծմանը և իշխանության պահպանմանը: Սա այն ՊՈԱԿ-ն է, որտեղից հայհոյում են զոհված զինծառայողի ծնողի, սա այն ՊՈԱԿ-ն է, որտեղից հայհոյում են պատերազմի մասնակիցներին: Այս զուգարանի թղթերը ուղարկում ենք, որպեսզի մաքրեն իրենց զուգարանոտ բերանները »,- ասաց ցուցարար Գերասիմ Վարդանյանը: