Խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը. Գորիսի քաղաքապետ
ԲլոգոսֆերաԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ Սյունիքում որեւէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել:
Նա, մասնավորապես, գրել է. «Ես, իհարկե, չեմ իջնի Արմենի շրիշակից/պլենդուս/ ցածր մակարդակին և չեմ մեկնաբանի նրա խոսքերը, բայց քանի որ նրա տարածած ապատեղեկատվությունը հանրության լայն շրջանակներում քննարկման թեմա դարձավ, խոստանում եմ, որ մոտ ապագայում Արմենը մամուլի ասուլիս կհրավիրի, կհերքի իր տարածած կեղծ տեղեկատվությունը, դետալ առ դետալ կմանրամասնի, թե Սյունիքի մարզի համայնքների ղեկավարները պատերազմի հենց առաջին օրերին, որ հատվածներում են մասնակցել մարտական գործողությունների և առհասարակ, ինչպիսի մեծածավալ աշխատանքներ են իրականացրել»: