«Եթե դու սգում ես քո Ֆեյսբուքի էջում, ունես նույնքան ազատություն, որ դու քո վիշտն ես բերել Ֆեյսբուք, ես ունեմ նույնքան ազատություն` իմ պատմությունը կամ իմ` զուգարանում նկարված ֆոտոն բերեմ Ֆեյսբուք: Համացանցը տալիս է բոլորին նույնքան իրավունք, ինչքան քո վիշտն այդտեղ բերելու, այնքան ինձ իմ լուսանկարը քցելու»,- այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է դերասան Սոս Ջանիբեկյանն` անդրադառնալով իր աղմուկ հանած լուսանկարին և իր հասցեին հնչած քննադատություններին:
Նշենք, որ օրեր առաջ դերասանն իր էջում հրապարակել էր զուգարանում արված լուսանկար, ինչը դուր չէր եկել համացանցի օգտատերերին: