Մտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու. Ռուբեն Մելիքյան
Blogosphere«Հարյուրավոր ոստիկանների աչալուրջ պաշտպանության ներքո՝ կապիտուլյանտի հետ ԿԳՄՍ շենք սողոսկող քպ-ականների թվում «հեղափոխության առաջնորդներից» մեկին նկատելով՝ հիշեցի մի դիպված ոչ վաղ անցյալից»։ Այսպիսի գրառում է արել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեսբուքի իր էջում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բազմաթիվ ոստիկաններով շրջապատված ԿԳՄՍ նախարարություն այցին։
«2018-ի ամռանը Շուշիի «Իսահակի աղբյուր» ռեստորանում այդ «առաջնորդը» հպարտորեն հայտարարում էր, որ իրենց իշխանությունը երբե՛ք չի հանդուրժի ոստիկանական վահանների հույսին մնալը։ Որ դա արմատապես կհակասի իրենց համոզմունքներին։ Ես էի, դու էիր ու իմ արցախցի ընկերը, որին վերջերս զրկեցիք հայրենիքից։ Հիշու՞մ ես, որ քմծիծաղ տվեցի։ Հիշու՞մ ես, որ վրդովվեցիր։ Դե հիմա պատրաստվիր ողջ կյանքդ «թուրքի կոշիկ լիզողի» խարանով ապրելուն։
Մտքովդ կանցնե՞ր 18-ի ամռանը՝ ինչքան եք ընկնելու, ինչ անեծքների տակ եք հայտնվելու, ում խոսքի և ում վահանների հույսին եք մնալու»,-գրել է նա։