«Կրոս֊Մոդրիչ» զույգը ֆենոմենալ էր «Ատալանտայի» դեմ խաղում․ Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Թոնի Կրոսը և Լուկա Մոդրիչը ֆենոմենալ խաղացին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի իտալական «Ատալանտայի» դեմ խաղում: Ինչպես հայտնի է, Մադրիդի «Ռեալը» երեքշաբթի օրը կայացած պատասխան խաղում 3-1 հաշվով հաղթեց «Ատալանտային» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
«Լուկայի (Մոդրիչ) և Տոնիի (Կրոոսի) համադրությունը ֆենոմենալ է: Լուկան գրեթե 35 տարեկան է, բայց խաղադաշտում նրա գործողություններից դա չես ենթադրի:
Սովորաբար «Ատալանտան» շատ շանսեր է ստեղծում, բայց այսօր դա այդպես չէր: Ես շնորհավորեցի տղաներին, քանի որ նրանք ամբողջ խաղում իրենց հիանալի դրսևորեցին։ Դա մեծ ֆիզիկական ուժ է պահանջում: Մենք պետք է լավ խաղայինք պաշտպանությունում և դա արեցինք: Բացի այդ, մենք կարողացանք ցույց տալ մեր խաղը՝ գնդակին տիրելով», - Զիդանին մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը: