Ռուսաստանում հինգ մարդ է զոհվել հեռուստացույցի պայթյունի հետևանքով (լուսանկարներ)
PhotosՌուսաստանի Տամբովի շրջանի մերձակա գյուղերից մեկում հինգ մարդ է զոհվել հեռուստացույցի պայթյունի հետևանքով, հայտնել են շրջանի դատախազությունից:
Չորս տղամարդու և կնոջ դիերը հայտնաբերվել են մարտի 16-ին՝ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում: Հարևանությամբ բնակվող մարդիկ թունավորվել են ածխաթթու գազից։
Քննությունը քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» մասին հոդվածով: Դատախազությունը ստանձնել է հետաքննության վերահսկողությունը: