Թեհմինա Վարդանյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են
БлогосфераԵրևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գերլ է.
«Ընկերներ, փորձում են կոտրել և ամենայն հավանականության, ինչ-որ պահի կոտրել են իմ ֆեյսբուքյան էջը: Անվտանգության միջոցներ արդեն իսկ ձեռնարկել եմ: Այնուամենայնիվ, եթե որևէ տարօրինակ հաղորդագրություն, զանգ կամ այլ բան նկատել եք` խնդրում եմ իմաց տալ:
«Հարգելի» իշխանավորիկներ, վերջին շրջանում Ձեր որևէ ցածր քայլ այլևս ինձ համար բացահայտում չի: Դա Ձեր բնությունն ու էությունն է: Շարունակե´ք քուջուջ անել` որտեղ կարող եք: Քուջուջ անում են հավերը` ակնկալիքով, որ որդ կգտնեն և կլցնեն քարաճիկը: Բարի ախորժակ»: