Է՛լ Ալիևի տղա, է՛լ Ալիևի կոշիկը լիզող, է՛լ հայրենիքի դավաճան. ինչ մականունների արժանացավ Հովհաննես Ազոյանը համացանցում
ՀասարակությունՀովհաննես Ազոյանի վերաբերյալ համացանցային թեժ քննարկումները դեռ շարունակվում են: Նա շարժեց հասարակության զայրույթը այն բանից հետո, երբ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան հրապարակման մեկնաբանություններում խաղաղության կոչ արեց:
Հասարակությունը նրա՝ այդ հայտարարությունը դեռ չմարսած, «ստացավ երկրորդ հարվածը». Հովհաննես Ազոյանը կատարեց նոր գրառում. «Թող, որ բոլորի ատելությունն ու չարությունն ինձ վրա ավարտվի։ Խաղաղությունը տիրի մեր սրտերին»:
Այս գրառումից հետո ֆեյսբուքյան օգտատերերը էլ ավելի կտրուկ սկսեցին արտահայտվել նրա մասին՝ կատարելով տարբեր գրառումներ: Հասարակությունն իր զայրույթը արտահայտեց տարբեր կերպ՝ մեկը նրա համար արդեն ընտրեց ադրբեջանական անուն, ազգանուն և հայրանուն, մյուսը գրառում կատարեց այն մասով, որ «հովհաննես ազոյան» բառը այլևս կարելի է դիտարկել որպես հայհոյանք և նմանատիպ շատուշատ այլ մտքեր:
ԼՈՒՐԵՐ.com-ը առանձնացրեց ֆեյսբուքյան օգտատերերի կողմից արված գրառումները՝ Հովհաննես Ազոյանի մասին, որը ձեր դատին ենք ներկայացնում ստորև:
Հիշեցնենք նաև, որ Հովհաննես Ազոյանը 2018 թվականին եղել է Հրապարակում և իր աջակցությունն է ցուցաբերել Թավշյա հեղափոխությանը: