Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը․ Ռուստամ Բադասյան
BlogosphereԱրդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
«Սիրելի՛ հայրենակիցներ
.Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված որոշակի խմբի անձանց համար կատարողական վարույթները կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձելու դեպքերին։
.Օրենքի վերջնական ընդունման արդյունքում ՝
Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝
զոհված,
հաշմանդամ դարձած,
անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ կատարողական վարույթները, որոնք հարուցվել են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ, կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի»։
Սիրելի՛ հայրենակիցներ ✅ Կառավարության այսօրվա որոշմամբ հավանության արժանացավ օրենսդրական նախաձեռնությունը՝ ուղղված...
Posted by Ռուստամ Բադասյան Rustam Badasyan on 2021 թ. մարտի 18, հինգշաբթի