Կրոնական ազատության Ալիանսը էլի բան չի ասելո՞ւ․ միջազգայնագետը՝ «Կանաչ ժամի» ավերման մասին
ԲլոգոսֆերաՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ադրբեջանցիների կողմից վնասված «Կանաչ ժամ» եկեղեցու վերաբերյալ։
«Երեկ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին: Սա շատ սպասելի բան էր և նույնը սպառնում է մեր մնացած մշակութային կոթողներին:
Հիմա ուզում եմ հասկանալ: Էն կրոնական ազատության Ալիանսը, որ մտանք, էլի բան չի ասելո՞ւ: Ինչո՞ւ ենք մտել, եթե հիմա էլ բան չեն հայտարարելու: Ինչո՞ւ մեր ղեկավարությունը Ալիանսից ոչինչ չի պահանջում: Էլ ե՞րբ է մեզ պետք լինելու այդ կառույցը»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ թուրքագետ Վարուժան Գեղամյանն արբանյակային լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» կոչվող եկեղեցին ավերված է:
Երեկ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ադրբեջանցիները վնասել են «Կանաչ ժամ» եկեղեցին: Սա շատ սպասելի բան էր և նույնը...
Posted by Suren Sargsyan on 2021 թ. մարտի 18, հինգշաբթի