«Մանչեսթեր Սիթին» կնվազեցնի մարզադաշտի տարողունակությունը նոր գովազդային վահանակներ տեղադրելու համար
Սպորտ«Մանչեսթեր Սիթին» կնվազեցնի իր մարզադաշտի տարողունակությունը նոր գովազդային վահանակներ տեղադրելու համար, հաղորդում է Daily Mail-ը։
«Մարզադաշտի շարունակական զարգացման և արդիականացման շրջանակներում՝ ներքևում տեղադրվելու է թվային ցուցանակների երկրորդ շարքը: Ցավոք, տեղերի քանակը կփոքրանա: 2020 թվականի դեկտեմբերին մենք կապվեցինք այս գործընթացից տուժած աբոնեմենտների սեփականատերերի հետ և տեղեկացրինք, որ 2021/22 մրցաշրջանից առաջ նրանց առաջնահերթություն կտրվի նոր տեղեր ընտրելու հարցում», - ասվում է հաղորդագրության մեջ: Կրճատումը կանդրադառնա մոտ 1100 տեղերի վրա: Միևնույն ժամանակ, ակումբը խոստանում է առաջիկայում մարզադաշտի թողունակությունը 54-ից հասցնել 60 հազար հանդիսականի։