Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ (տեսանյութ)
ԱրցախԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներ: Այս մասին ԱՀ նախագահը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Աշխատանքային այցով երեկ Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն ու Պատարա համայնքներում էի: Նպատակն անօթևան մնացած մեր քաղաքացիներին այդ համայնքներում տեղավորելու աշխատանքների ընթացքին ծանոթանալն էր, նրանց խնդիրները տեղում քննարկելը:
Համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում բնակիչների հետ տեղերում քննարկել ենք նաև մի շարք հարցեր»,- գրել է նա:
Տեսանյութն` այստեղ