Ռոբ Քարդաշյանը ֆոտոշոփի օգնությամբ քրոջ՝ Քիմ Քարդաշյանի սանրվածքը տեղադրել է իր լուսանկարի վրա (լուսանկարներ)
ԼուսանկարներՌոբ Քարդաշյանը չորեքշաբթի օրը դարձավ 34 տարեկան։ Այս առիթով՝ նա Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ կրում է քրոջ՝ Քիմ Քարդաշյանի վարսերը։ Քիմի, Քլոեի և Քորթնիի միակ եղբայրը հակված է սոցիալական մեդիան օգտագործել միայն բիզնեսի և դրա հետ կապված լուսանկարների համար։ Բայց Jenner Communications-ի հիմնադիրը իր ծննդյան օրը հարգանքի տուրք մատուցեց քույրերին՝ հրապարակելով նրանց հետ միասին անցկացրած իր խնջույքի լուսանկարները։ Ինչպես հայտնի է, Քիմի՝ վերը նշված տխրահռչակ վարսահարդարումը, որը նա արեց 2015 թվականին, հակասական արձագանքներ ստացավ սոցիալական ցանցերում և առաջ բերեց հիշարժան մեմերի բազմազան տեսականի, ի թիվս որոնց՝ Քիմին շատերը համեմատեցին «Հարի Փոթեր» ֆիլմաշարից հայտնի Դրակո Մալֆոյի կերպարի հետ։