Սա ողբերգական իրադարձություն է հայ ժողովրդի և մեզ համար. Հայաստանում ՌԴ դեսպանը՝ արցախյան պատերազմի մասին
Արտաքին ՔաղաքականՀայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ արցախյան պատերազմը ողբերգական իրադարձություն է թե հայերի, և թե ռուս ժողովրդի համար։ «Անցյալ տարի, երբ հայտնի հանգամանքների պատճառով շփումները չափազանց բարդ էին, մեր երկխոսությունը, մեր սերտ փոխհարաբերությունները չէին դադարում: Իհարկե, 2020 թվականի աշնան ողբերգական իրադարձությունները դարձան այդ որոշիչ կետը: Դրանք ողբերգական իրադարձություններ են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ մեզ համար: Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանը և Ռուսաստանը միասին էին: Շատ սերտ փոխհարաբերությունները պահպանվում են բոլոր, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակներում», - ասել է Կոպիրկինը: Նրա խոսքով, այժմ անցյալ տարի միասին ապրած իրադարձությունների ֆոնին կարելի է զգալ հայ հասարակության հստակ ցանկությունը`ամրապնդելու երկու երկրների միջև ինտեգրացիոն կապերը: