«Իմ քայլը»՝ «ռազբորկեքի» կիզակետում. պատգամավորների իրական դեմքը
ՔաղաքականՎերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հաճախ կարելի է տեսնել թավիշով իշխանության եկած անձանց կողմից իրականացվող բռնությունն ու անհարգալից վերաբերմունքը թե՛ հասարակության, թե՛ լրագրողների նկատմամբ։ Իշխանափոխությունից հետո իմքայլականների կողմից այս վերաբերմունքը ահագնացավ հատկապես այն բանից հետո, երբ իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «վե՛րջ թավիշին»։
Դե ինչ, ԼՈՒՐԵՐ․com-ը հավաքել է կադրեր տարբեր միջադեպերից, որտեղ երևում են իշխանավորների իրական դեմքերը և նրանց ակնհայտ ագրեսիվ ու անհանդուրժողական վերաբերմունքը հայրենակիցների նկատմամբ։