Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի զույգերը հայտնի են
SportՉեմպիոնների լիգայի գործող հաղթող «Բավարիան» և նախորդ մրցաշրջանի եզրափակիչ փուլի «Պարի Սեն Ժերմենը» միմյանց հետ կխաղան Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում:
Ուրբաթ օրը Նիոնում կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը: Մյունխենի «Բավարիան» 2020 թվականի օգոստոսի 23-ին Չեմպիոնների լիգայի 2019/20 եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնեց ՊՍԺ-ին:
Վիճակահանության ամբողջական արդյունքները հետևյալն են.
1/4 եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա),
«Պորտու» (Պորտուգալիա) - «Չելսի» (Անգլիա),
«Բավարիա» (Գերմանիա) - «Պարի Սեն Ժերմեն» (Ֆրանսիա),
«Ռեալ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)։
1/2 եզրափակիչ
«Բավարիա» / «ՊՍԺ» - «Մանչեսթեր Սիթի» / «Բորուսիա»,
«Ռեալ» / «Լիվերպուլ» - «Պորտու» / «Չելսի»։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն ապրիլի 6/7-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 13/14-ին: Կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 27/28-ին, իսկ պատասխանները՝ մայիսի 4/5-ին: Մրցաշարի եզրափակիչը կխաղարկվի մայիսի 29-ին՝ Ստամբուլում: