Archbishop of France’s Marseille arrives in Armenia China's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU ties Armenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of Qatar About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars 

Շարժումը պետք է նոր թափով վերսկսի իր ակտիվ պայքարը. Վարազդատ Հարությունյան

Blogosphere

«Ազգային օրակարգ» կուսակցության «Պետություն, ներքին քաղաքականություն և մարդու իրավունքներ» հանձնախմբի համանախագահ Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է  արտահերթ ընտրություններին.

«ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ․ Ի՞ՆՉ ԿԱՐ ՈՒ Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ։

Նախ, փաստենք, որ Հայրենիքի փրկության շարժումն արդարացիորեն իր առջև չէր դրել էր արտահերթ ընտրությունների միջոցով խորհրդարանական կոնֆիգուրացիան փոխելու խնդիր։

Այսպիսի խնդիր դնելը խելամիտ կլիներ, եթե օրինակ՝ իշխանությունները տապալած լինեին երկրի տնտեսությունը կամ օրինակ՝ դատաիրավական բարեփոխումները, սակայն մենք լրիվ այլ՝ կատաստրոֆիկ իրավիճակից ելնելով ենք դուրս եկել փողոց։

Այդպիսի իրավիճակը չէր ենթադրում պարզ իշխանափոխութուն կամ էլ ավելի վատ՝ ուժերի հարաբերակցության որոշակի փոփոխություն։

Որո՞նք էին պայքարի հիմքում ընկած հիմնական նպատակները՝

ա/ Իշխանության հեռացում ու Արցախյան «եռացող» հարցում փոփոխություններ։ Այդ թվում՝ նոյեմբերի 10-ի փաստաթղթի կիրառման նկատմամբ գործուն ներազդեցություն /այս մասին հստակ հայտարերել է Վազգեն Մանուկյանը/։

բ/ Երկրի ներքաղաքական իրավիճակի կայունացում։ Այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի ու Ընտրական օրենսգրքի կոնսեսուսային տարբերակի մշակում՝ հիմքում ունենալով «հավասար և մրցակցային» հնարավորությունների սկզբունքը։ Ընդ որում՝ առանց սրա նորմալ խորհրդարան ձևավորել այս պահին հնարավոր չէ, եթե կուզեք՝ բացառվում է։ Ավելին, բազմաթիվ նոր ուժեր անգամ չեն հասցրել գրանցվել /Մենք վաղուց գրանցվել ենք և տեխնիկապես պատրաստ ենք, ես խոսում եմ այլ նոր ու թարմ, առաջադեմ ուժերի մասի/։

գ/ Երկրի առջև ծառացած «վառվող» հարցերի կարգավորում ու պրոցեսների ստաբիլացում։ Այն կատաստրոֆիկ սոցիալ-տնտեսական, մշակությաին ու «պսիխոպատ» իրավիճակում, որում գտնվում է մեր հանրությունը, ընտրություններ անցկացնելը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Այս ընտրությունները լինելու են մանիպուլացիաների և ոչ թե ծրագրերի ընտրություններ։ Ցանկացած փոքր մանիպուլացիոն ու կեղծ ինֆորմացիա ունենալու է գերագնահատված էֆեկտ՝ ազդելով ընտրական պրոցեսի և հետևաբար արդյունքի վրա։

դ/ Ամենակարևորը՝ 44-օրյա պատերազմի արդար և հանգամանալից քննության կազմակերպու ու մեղավորների պատասխանատվություն։ Չէ՞, որ Շարժման միջոցառումներին ամենաշատ վանկարվող բառակապակցությունը «Նիկո՛լ, դավաճան»-ն էր։

Դա հո՞ մոդայի խնդիր չէր։

Ի՞նչ ունենք այսօր։

ա/ Այսօր ունենք արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն, որին դրական են արձագանքել որոշ ուժեր։

բ/ Արցախյան հիմնահարցի ներկա իրավիճակի վերաբերյալ 0 դիրքորոշում այդ նույն քաղաքական ուժերի կողմից։

գ/ Իրավունքի գերակայության ու օրինականության սկզբունքների հիմնահատակ ավերման հետևողական պրոցես։

Ամեն քայլափոխի իշխանության դելեգիտիմ ռեպրեսիվ ներգործության զոհ են դառնում՝ դատավորներ, պետական ծառայողներ, ցուցարարներ, ուժային կառույցների «հանդուգն» ծառայողներ և այլն։ Ոչ իշխանահաճո դատական ակտ կայացրած դատավորի «այցելում» են ԱԱԾ-ականներ ու որևէ մեկն այդ քաղաքական ուժերից որևէ հնարավորություն չունի ներգործելու իշխանության այդպիսի վարքը զսպելու գործում, էլ ուր մնաց՝ մի ամբողջ ընտրական պրոցես վերահսկի ու գործուն ներազդեցություն ունենա։

դ/ Անդադար ու օրական ռեժիմով խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը միանշանակ օգտագործվելու է կաշառք բաժանող ուժերի կողմից։ Չկասկածեք, այժմ արդեն, երբ իշխանություններն ունեն բավարար դրամական «հանգանակություններ», նրանք օգտվելու են այդ հին ու չմոռացված հնարավորությունից։

ե/ Չունենք մրցակցային Ընտրական օրենսգիրք, ինչը բացառում է նորմալ ընտրությունների անցկացումն ու որպես հետևանք նորմալ՝ մրակցային ու ներկայացուցչական խորհրդարանի ձևավորումը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք դուրս չենք գալու ներքաղաքական տուրբուլենտ վիճակից ու շատ արագ պրոցեսները կրկին տեղափոխվելու են փողոց։

զ/ Հիմա ամենակարևորը։ Նիկոլի կազմակերպած ընտրությունները նույն այդ նիկոլի պատասխանատվության բացառման գրեթե 100%-անոց երաշխիքն են։ Կա ելքի 2 հավանական սցենար։

Այսպես, նիկոլը գործադրելով իշխանական ռեպրեսիվ ողջ մեքենան, թքած ունենալով օրենքի ու իրավունքի վրա (ի դեպ, նա դա բոլորից լավ է անում), հրապարակ նետելով նորանոր մանիպուլացիոն ստեր (իսկ սրանում նրան գերազանցող չկա պարզապես) կորզում է ձայների մեծամասնությունը (ոչ կայուն) ու պայմանավորվելով խորհրդարան անցած ուժերից մեկի հետ (սա էլ է լավ անում, բոլորս վկա) ձևավորում է իշխանություն։

Երկրորդ սցենարով, նիկոլին չի հաջողվում ձևավորել կայուն մեծամասնություն, սակայն բավարար ձայներ է հավաքում խորհդարանում 2/3-րդ ձայներով անցնող հարցերի վրա որոշիչ ազդեցությունը պահպանելու համար։ Ընդհուպ՝ ինքնուրույն կարողանալու է նախաձեռնել օրինակ՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկում։

Այս երկու սցենարներով էլ գրեթե բացառվում է նիկոլին ու իր իշխանախմբին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։

Ու ի՞նչ։ Այս առումով, փաստորեն՝ ոչինչ։

Փոխարենն ունենք այն, որ ջրերը պարզվել են ու ձուկ բռնելն էլ հեշտացել է և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Շարժումը պետք է նոր թափով վերսկսի իր ակտիվ պայքարը։ Սա Արցախյան ու Հայրենիքի փրկության շարժում է, ոչ թե՝ քվեների բաշխման։

Համբերություն և հետևողականություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Archbishop of France’s Marseille arrives in ArmeniaMediaHub: Armenia's Pashinyan to not attend Putin's inaugurationChina's Xi to visit France, Serbia and Hungary, aims to boost EU tiesTurkish authorities banned May Day demonstrations in Istanbul's Taksim SquareSituation on frontline has worsened: Ukraine army chief SyrskyiCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsBlinken, Turkish FM meet in Riyadh amid Gaza effortsIsrael concerned over possible ICC arrest warrants related to Gaza war – ReutersArmenian Foreign Minister highly appreciated the meeting with Chairman of the Consultative Assembly of QatarDavit Martirosyan, the Secretary General of "Pyunik" FC passed awayICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to Kyiv
Most Popular