Սոֆի Դևոյանը ներկայացել է «թաց» ու կրքոտ ֆոտոշարքով
ԼուսանկարներԴերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանը ներկայացել է «թաց» ու կրքոտ ֆոտոշարքով: Լուսանկարները երիտասարդ աստղը հրապարակել է Ինստագրամի իր էջում, որտեղ նրան հետևում են ավելի քան 90 հազար օգտատեր:
Կադրերում կրտսեր Դևոյանը կրում է սև տոպ և նույն գույնի տաբատ, իսկ գրավիչ կերպարն ամբողջացրել են վառն շպարն ու առատ զարդերը:
Հրապարակմանը կից Սոֆին նաև գրառում է կատարել, որում ասված է.
«Անգամ ցուրտ եղանակին միշտ ջերմություն ես ուզում ...
Այս նկարների միջոցով ուզում եմ ձեզ մի փոքր թարմություն և այլ տրամադրություն փոխանցել:
Ջուրը երիտասարդություն է ու կյանք:
Գարունը` սպասելիք է, սեր` հոգում, վերածնունդ
Վերոհիշյալ բոլորը սրտում արթնացնում են միայն գեղեցիկ և քնքուշ զգացմունքներ, որտեղ տեղ չկա բացասականին ...
Սովորում ենք նորովի ապրել
Մաքուր էջից
Հույսով` հոգու մեջ
Շրջիր կարուսելը)»