Խոշոր ավտովթար Սևանում. Toyota Land Cruiser-ը ճանապարհի մերկասառույցի պատճառով հայտնվել է ծառերի մեջ
Արտակարգ ՊատահարԵրեկ՝ մարտի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 19։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Ավագյանը իր վարած Toyota LaNd Cruiser մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55.6 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկեի գոտուց, բախվել ծառերին։
Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։