Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Армения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культуры USAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом Армении Поздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке Таус 

Հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը քանակով աննախադեպ է

Россия

Ինչպե՞ս են լուսաբանել հայ-ռուսական հարաբերությունները հայաստանյան ԶԼՄ-ները

Հայ-ռուսական հարաբերությունների թեման շարունակում է մեծ պահանջարկ ունենալ հայկական տեղեկատվական դաշտում: Երկրի ներքաղաքական իրավիճակը և տարածաշրջանում նոր իրողությունները մեծացրել են հայկական լրատվամիջոցների հետաքրքրությունը ինչպես Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի, այնպես էլ առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ:
«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ​​ակումբը բազմիցս մշտադիտարկել է հայաստանյան առաջատար տեղեկատվական ռեսուրսները ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունները լուսաբանելու համատեքստում: Այս դիտարկումները ցույց են տալիս, որ հաճախ երկուերկրների հարաբերությունների լուսաբանումը գործիք է դառնում տեղեկատվական որոշ ռեսուրսների ձեռքում, որոնք, այս կամ այն ​​նպատակով, զբաղվում են ոչ լիարժեք ու ոչ օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմամբ:
Հայ-ռուսական հարաբերությունների լուսաբանման համատեքստում հայաստանյան լրատվամիջոցների հերթական մշտադիտարկման անհրաժեշտությունը պայմանավորված է և՛ Արցախյան վերջին պատերազմով, և՛ Անդրկովկասում աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությամբ, և՛ ՀՀ-ում ներկայիս ներքաղաքական իրավիճակով:
Տվյալ՝ «Հայ-ռուսական հարաբերությունների շուրջ տեղեկատվական շահարկումները ղարաբաղյան հակամարտության համատեքստում» թեմայով զեկույցը պատրաստվել է 5 հայաստանյան էլեկտրոնային լրատվամիջոցների, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում հայտնի հասարակական և քաղաքական գործիչների հրապարակումների հիման վրա, որն ընդգրկում է 2020-2021 թթ. դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածը: Տեղեկատվական ռեսուրսները պայմանականորեն բաժանվել էին մի քանի խմբերի՝ հիմնվելով խմբագրական քաղաքականության վրա, որը նրանք վարում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական ուղղություններով (իշխանամետ՝ «Հայկական ժամանակ», ընդդիմադիր «News.am», «168.am», «Hraparak.am», արևմտամետ՝ «Lragir.am», «1in.am» և «Factor.am»):

«Ժողովրդի ձայնը» ակումբի լրատվական ծառայությունից հայտնում են, որ մշտադիտարկումը հիմնված է քանակական (լրատվամիջոցների հրապարակումների քանակ, դրանց ընդհանուր տոնայնություն, լուսաբանման դինամիկա նաև 2019-ի համեմատ) և որակական վերլուծությունների վրա(լրատվամիջոցների և Facebook հրապարակումների բովանդակություն):

Մոնիթորինգի արդյունքները

Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ 2020-2021 թթ. դեկտեմբեր-փետրվար ամիսներին հա-ռուսական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև ՀԱՊԿ-ին վերաբերող թեմաների լուսաբանումը Հայաստանում աննախադեպ էր հրապարակումների քանակի առումով՝ շուրջ 4500 հազար հրապարակում:
Դրանք կարելի է բաժանել հետևյալ խմբերի.
• դրական - 1173,
• չեզոք - 2470,
• բացասական - 857:

«Ժողովրդի ձայնը փորձագիտական ​​ակումբը նմանատիպ մշտադիտարկում նույն թեմայի շուրջ իրականացրել է նաև 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել է ավելի քան 3000 հրապարակում՝ 1674-ը չեզոք, 515-ը՝ բացասական և 838-ը՝ դրական: Այսպիսով, 2019-ի համեմատությամբայս տարի ուսումնասիրվող թեմայի նկատմամբ ուշադրությունը զգալիորեն ավելացել է: 2019-ին բացասական հրապարակումներն ավելի քիչ էին, քան դրականները: Նման իրավիճակ է նաև 2020-2021 թվականներին: Դրական և բացասական հրապարակումների հարաբերակցությունը մոտավորապես նույնն է, ինչ 2019-ին, այնուամենայնիվ, հայ-ռուսական հարաբերությունների շուրջ շահարկումները, բայց արդեն ղարաբաղյան հակամարտության համատեքստում, շարունակվել են:

Հրապարակումների հիմնական թեմաները

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հրապարակումների քանակի աճն ակնհայտորեն կապված է Արցախյան պատերազմի և Հարավային Կովկասում Ռուսաստանի Դաշնության աճող դերի հետ: Լրատվամիջոցների հիմնական ուշադրությունը սևեռվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրին, Արցախում ՌԴ խաղաղապահ գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներում Ռուսաստանի դերին:
Հատկանշական է, որ ընդդիմադիր լրատվամիջոցները հիմնականում բացասաբար են գնահատել իրենց հրապարակումներում եռակողմ համաձայնագիրը, սակայն դրական կերպով են ներկայացրել իրավիճակի կայունացման գործում ռուս խաղաղապահների դերը: Իշխանամետ լրատվամիջոցը, ելնելով քաղաքական նկատառումներից, այս թեման լուսաբանել էբացառապես դրական կերպով:
Իրենց հերթին, արեւմտամետ լրատվամիջոցները շարունակել են իրենց շահարկումները: Այդպես, նշված լրատվամիջոցներից մեկը 2021 թվականի հունվարի 13-ին հոդված է հրապարակել հետևյալ խորագրով. «Ալիևը վճարե՞լ է Ռուսաստանին հայերի և Ղարաբաղի պարտության համար»: Արևմտամետ լրատվամիջոցները, ըստ «Ժողովրդի ձայնը» ակումբիփորձագետների, օգտագործում են տեղեկատվություն ներկայացնելու մանիպուլյատիվ մեթոդներ՝ հաճախ հասարակությանը մոլորության մեջ գցելու նպատակով ու Արցախում Ռուսաստանի միջնորդությունը ներկայացնում են որպես ռուս-թուրքական դավադրություն Հայաստանի դեմ: Նման իրավիճակ է նաև Facebook-ում արևմտամետ ուղղվածություն ունեցող հասարակական և քաղաքական գործիչների հրապարակումների հետկապված: Դրանք մեծամասամբ ունեն հետևյալ բովանդակությունը. «Ռուսաստանը համաձայնության է եկել Թուրքիայի և Ադրբեջանի հետ», «Ռուսաստանը փոխանակեց իր շահերը Հարավային ԿովկասումՍիրիայի և Ուկրաինայի դիմաց», «Ռուսաստանը լքեց Հարավային Կովկասը՝ թողնելով իր դաշնակցին» և այլն: Այս ԶԼՄ-ների և գործիչների հրապարակումները շահարկումներ են պարունակում նաև ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ:
Այս թեմայով բազմաթիվ նյութեր նպատակ ունեին վնաս հասցնել կազմակերպության իմիջին և հայ հասարակությանը ցույց տալ այս ռազմական դաշինքիանարդյունավետությունը: Սա այն դեպքում, երբ Հայաստանը օգնություն չի խնդրել ՀԱՊԿ-ից ևիշխանությունները բազմիցս են հայտարարել այդ մասին: Հրապարակումներն ունեին հետևյալ բովանդակությունը. «ՀԱՊԿ-ը դավաճանեց իր դաշնակցին» կամ «ՀԱՊԿ-ը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի դաշնակիցն է»:
Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը ևս առանձին հրապարակումների ակտիվ թեմա է հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում: Լրատվամիջոցները, ելնելով իրենց խմբագրական քաղաքականությունից, փորձում են իրավիճակը մեկնաբանել տարբեր ձևերով:
Ընդդիմադիր, իշխանամետ և արևմտամետ լրատվամիջոցները նշում են Ռուսաստանի հատուկ դերը ՀՀ ներքաղաքական իրավիճակում: Այնուամենայնիվ, նրանք բոլորը դա յուրովի են մեկնաբանում: Այդպես, ընդդիմադիր լրատվամիջոցները որոշիչ են համարում ՌԴ դերը Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Ըստ այդ հրապարակումների՝ Մոսկվան է որոշում ներքին գործընթացները, նպատակ ունենալով հեռացնել գործող իշխանությանն ու աջակցել ընդդիմությանը:Հրապարակումների բովանդակությունը. «Մոսկվան վերջնագիր է դրել Փաշինյանին հրաժարական տալուհամար» կամ «Կրեմլի որոշմամբ՝ Փաշինյանը կիրականացնի եռակողմ համաձայնագիրը և կհեռանա»: Եվ այս ամենն այն ֆոնին, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է Հայաստանի ներքին գործերին իր չխառնվելու մասին: Իշխանամետ լրատվամիջոցներն այս հարցում քիչ թե շատ չեզոք դիրք են գրավել:
Ինչ վերաբերում է արևմտամետ լրատվամիջոցներին և Ֆեյսբուքում անհատական ​​հրապարակումներին, ապա այստեղ ապատեղեկատվության չափաբաժինը մեծ է, ընդ որում ներկայացվող պնդումները չունեն պացույց ու փաստարկված չեն: Շատ են, օրինակ, մեղադրանքներ Մոսկվային առ այն, թե Կրեմլը զրկել է Հայաստանին ինքնիշխանությունից և անկախությունից, և այլն: Ակտիվ շահարկումներ տարածվեցին նաև Հայաստանի գլխավոր շտաբի շուրջ տեղի իրադարձությունների համատեքստում: Արևմտամետ լրատվամիջոցների և գործիչների նյութերի բովանդակությունը հետևյալն էր. «Կրեմլը ակտիվացրեց ԳՇ-ն ընդդեմ Փաշինյանի՝ վերջինիստապալելու համար» կամ՝ «Մոսկվան գլխավոր շտաբի թիկունքում է. Կրեմլն ամեն ինչ վերցնում է իր ձեռքը»:

Եզրակացություն

- 2020-2021 թվականների դեկտեմբեր-փետրվար ամիսներին հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների լուսաբանումը շարունակում է քանակի առումով աննախադեպ լինել: Հայաստանյան լրատվամիջոցների հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ շարունակում է աճել:
- Դրական և բացասական բովանդակությամբ հրապարակումներում հարաբերակցությունը հօգուտ այն հրապարակումների է, որոնք դրական են լուսաբանում հայ-ռուսական հարաբերությունները:
- Տեղեկատվական շահարկումները շարունակվում են: Դա բացատրվում է ինչպես արևմտամետ լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի հանդեպ ավանդաբար բացասական վերաբերմունքով, այնպես էլ ներքաղաքական պայքարի շրջանակում մի շարք ԶԼՄ-ների կողմից հայ-ռուսական հարաբերությունների թեմայի ակտիվ օգտագործմամբ:
- Պատերազմի արդյունքները և արցախյան թեման, որպես ամբողջություն, դարձան արևմտամետ մի շարք լրատվամիջոցների և հասարակական-քաղաքական գործիչների շահարկումային գործունեության ևս մեկպատճառ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Истинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человекМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армянПашинян находится в селе Воскепар Тавушской областиПосол Армении в Греции представил молодежи правящей партии Греции факторы, влияющие на внешнюю политику АрменииUSAID опубликовало информационный бюллетень о содействии, оказываемом АрменииБорьбу за военную помощь для Украины в конгрессе США назвали «шоу клоунов»Пашинян отправился в ВоскепарПоздравительное послание Никола Пашиняна общине езидов Республики Армения по случаю праздника Малаке ТаусУченые заявили о прорыве в работе над созданием «квантового интернета»Мэр Амстердама призвала регулировать продажу кокаина и экстазиГенсек ОДКБ отказался использовать понятие «заморозка» относительно членства АрменииЕвросоюз потратит 3,5 млрд. евро на защиту океанаСовет ЕС обсудит 22 апреля поставки вооружений УкраинеИран считает безопасность своих соседей своей безопасностью: посол Собхани«Любимчики» Запада – трагедия для собственных народовАрарат Мирзоян отправится с рабочим визитом в Королевство Саудовская АравияFreedom House упомянул об отсутствии последствий для спикера парламента РА, плюнувшего в гражданинаКонституционный суд Молдовы одобрил инициирование референдума о членстве страны в ЕвросоюзеАзербайджан нарушает международные нормы содержания армянских пленных: Всеармянский союз “Гардман-Ширван-Нахиджеван”Шольц и Си Цзиньпин обсудили ситуацию на Ближнем Востоке и в УкраинеМученическая смерть езидов Синджара - повтор Геноцида армян спустя век: посол Франции в АрменииАндраник Кочарян уверяет: Никол Пашинян не имеет отношения к идея составить поименный список жертв Геноцида армяМинистр здравоохранения Армении ухитрилась быть не в курсе обысков в министерстве и медцентре «Уигмор»В Армении 3 августа будет отмечаться как День памяти жертв геноцида езидов: проект принят Национальным собраниемЧехия уже купила 180 тыс. артиллерийских снарядов для Украины и пытается обеспечить еще 300 тыс.Национальная академия наук Армении и Объединенный институт ядерных исследований подписали соглашение о сотрудничествеПредставитель Армении: Большинство утверждений Азербайджана выходит за рамки юрисдикции Международного судаПопытки Азербайджана ставить знак равенства между Арменией и Азербайджаном несерьезны и циничны: Егише КиракосянГантаарян: Решение об использовании территории Азербайджана для израильских ударов по Ирану примут СШАPositive Peace 2024: Показатель Армении улучшился на 9,2 процента
Самое популярное