Ալեն Սիմոնյանին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում. Մեղրիի քաղաքապետ
«Մենք սյունեցի են, մեզ մոտ նամուսը, թասիբը առաջնահերթ են, և այդ առումով Ալեն Սիմոնյանի հարցին պատասխանելն իմ արժանապատվությունից ցածր եմ համարում՝ հաշվի առնելով իր նախկին գործունեությունը»: Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի ասուլիսին ասաց Մխիթար Զաքարյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրությունների ընթացքում մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, ավելի շատ ձայն կհավաքի, քան Երևանում։