Ալյանսը ձևավորում է ընտրական հսկողության շտաբ
PoliticalԱլյանսի ևս մի քանի հարյուր նոր անդամներ այսօր ստացան վկայականներ և համալրեցին նախընտրական գործունեութուն իրականացնող ակտիվի կազմը։ Ալյանս կուսակցությունում լրջորեն պատրաստվում են ընտրական տեղամասերում հսկողություն իրականացնել, որի համար 2000 հոգուց բաղկացած համահանրապետական շտաբ է ձևավորվում։
Կուսակցությունում համարում են, որ ոչ մի պարագայում չի կարելի վստահել, որ իշխանությունները ընտրություններ կկազմակերպեն հավուր պատշաճի, և պետք է սեփական ուժերով սահմանել խիստ հսկողություն և քվեարկության, և հաշվարկի գործընթացների նկատմամբ։