Շուռնուխում ունենք այս վիճակը, որովհետև չեն բանակցել, իսկ թշնամին օգտվել է դրանից․ Առուշ Առուշանյան
Գործող իշխանությունը երբեք չի հստակեցրել, թե ինչ է կատարվում թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ պատերազմից հետո: Այս մասին այսօր` մարտի 20-ին, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Հաճախակի հնչում են մտքեր, որ համայնքի կամ վարչական ղեկավարներն են թշնամու հետ բանակցում, այո՛, կա այդպիսի բան, բայց սյունեցիները և մեր առաջին բանակային կորպուսն էլ են իրենց գործն անում, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջական հարցի լուծում է։ Վերջերս համացանցում ինֆորմացիա կար, որ Խնձորեսկում թշնամին մի քանի մետր առաջ է եկել: Այո՛, նման փաստ կար, որ GPS-ով ցույց էր տալիս, որ դա իրենց հատվածն է և իրենք էլ նորից առաջ են եկել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։