Apple-ը հաղթեց Motorola-ի դեմ դատը
ԱյլApple ընկերությանը հաջողվեց հասնել այն բանին, որ Գերմանիայում արգելվի Motorola-ի պլանշետների և սմարթֆոնների վաճառքը: Հայտնում է Reuters-ը:
Մյունխենի դատարանը ընդունեց, որ Motorola-ն խախտել է Apple-ի` սենսորային էկրանի էջերի թերթմանը վերաբերվող արտոնագիրը:
Հիմա Motorola-ն ստիպված է կա՛մ դադարեցնել սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը, կա՛մ փոփոխել տեխնոլոգիաներն այնպես, որպեսզի չխախտի Apple-ի արտոնագիրը: Գրում է gazeta.ru-ն:
Օգոստոսին Apple-ը հաղթեց Samsung ըկերության դեմ iPhone-ի կրկնօրինակմանը վերաբերվող դատը: ԱՄՆ-ի դատարանը ստիպեց հարավկորեական ընկերությանը վճարել ամերիկյան ընկերությանն 1,05 մլրդ ԱՄՆ դոլար: