Իսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի առաջատարը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին
СпортԻսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի առաջատար Գիլֆի Սիգուրդոն չի մասնակցի Հայաստանի դեմ առաջիկա խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իսլանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Սիգուրդոն ազգային թիմին չի օգնի Մունդիալի որակավորման փուլի մեկնարկային երեք տուրերում ընտանեկան պատճառներով` ֆուտբոլիստի կինը երեխայի է սպասում:
Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին, և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: