«Լեսթեր»-ը դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին Անգլիայի գավաթի խաղարկությունից
СпортԱնգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց «Լեսթեր»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քառորդ եզրափակչում «աղվեսները» մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ և գոլառատ խաղում հաղթեցին 1:3 հաշվով: «Կարմիր սատանաների» միակ գնդակը խփեց Մեյսոն Գրինվուդը, իսկ «Լեսթեր»-ից աչքի ընկան Կելեչի Իհեանաչոն (դուբլ) և Յուրի Տելեմանսը:
Կիսաեզրափակիչում «Լեսթեր»-ի մրցակիցը կլինի «Սաութհեմփթոն»-ը, իսկ եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն: