«Միլան»-ն արտագնա խաղում հաղթեց «Ֆիորենտինա»-ին
ՍպորտԻտալիայի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրում «Միլան»- հյուրընկալվեց «Ֆիորենտինա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆլորենցիայում կայացած խաղում «Միլան»-ն հաղթանակի հասավ 2:3 հաշվով: Տան տերերից գոլերը խփեցին Էրիկ Պուլգարը և Ֆրանկ Ռիբերին, իսկ «Միլան»-ի կազմում աչքի ընկան Զլատան Իբրահիմովիչը, Բրահիմ Դիասը և Հական Չալհանօղլուն:
Այժմ «Միլան»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 59 միավոր: 65 միավորով առաջատարը Միլան քաղաքի մյուս թիմն է` «Ինտեր»-ը: Եռյակը եզրափակում են «Յուվենտուս»-ը և «Ատալանտա»-ն` 55-ական միավորով: