Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
ԻրանՆորվեգիայում գրանցվել է ևս երկու մահ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո, հաղորդում է Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը:
«Ավելի վաղ հաղորդվում էր, որ AstraZeneca-ով պատվաստումից հետո հոսպիտալացվել է հինգ հիվանդ: Նրանց մոտ հայտնաբերվել է թրոմբ, արյունազեղման և թրոմբոցիտների ցածր քանակի համադրություն: Նրանցից մեկը մահացել է շաբաթվա սկզբին, այժմ հայտնի է դարձել երկու նոր մահվան դեպքերի մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է գործակալությունում, չի կարելի բացառել, որ նոր դեպքեր կարող են գրանցվել AstraZeneca պատվաստանյութ պատվաստումներից հետ:
Ինչպես հայտնի է, մի շարք երկրներ հրաժարվել են վերը նշված պատվաստանյութից։ Այդ երկրներն են Իսպանիան, Իտալիան, Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Լատվիան, Դանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Բուլղարիան, Ռումինիան: Այս ցանկը շարունակում է աճել։