ԼՀԿ-ական պատգամավորը հրավիրվել է ԱԱԾ
BlogosphereԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հրավիրվել է ԱԱԾ։ Այդ մասին ծանուցող նամակի լուսանկարը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վերջը ինձ էլ հերթը հասավ»,-գրել է ընդդիմադիր պատգամավորը՝ չմանրամասնելով, թե ինչ գործի շրջանում ու ինչ կարգավիճակով է հրավիրվել ծառայություն։