Սեյրան Օհանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ОбществоՊաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դուրս է գրվել «Մուրացան» բժշկական կենտրոնից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
«Սեյրան Օհանյանին ցուցվել է ևս մեկ շաբաթ մնալ հիվանդանոցնում, սակայն նա չի ցանկացել է մնալ և դուրս է գրվել»,- նշեց նա։
Փաստաբանը հավելեց նաև, որ Սեյրան Օհանյանը ներկա է լինելու 2-րդ նախագահի և մյուսների գործով վաղվա նիստին՝ նշելով, որ նիստի չկայանալու վերաբերյալ տեղեկութոյւն չունի։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով նախորդ երկու դատական նիստը հետաձգվել էր Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի։
Սոնա Հարությունյան