Հայտնի է` երբ Վլադիմիր Պուտինը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ
МирՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտադիր է վաղը (մարտի 23-ին - խմբ.) պատվաստել կորոնավիրուսի դեմ, եւ շեշտել է, որ պատվաստումը պետք է բացարձակ կամավոր լինի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պատվաստումը, իհարկե, յուրաքանչյուր անձի կամավոր ընտրություն է, յուրաքանչյուր անձի անձնական որոշումը: Ի դեպ, ես ինքս մտադիր եմ անել դա վաղը»,- ասել է նա կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցությանը:
Հարցին, թե որ պատվաստանյութն է ընտրել նախագահը, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. «Մեր երեքից մեկը: Բոլորը լավն են եւ հուսալի»: