«Մեր բանակի մարտական դրոշը որտե՞ղ է»
BlogosphereՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մեր Բանակի մարտական դրոշը որտե՞ղ է։ Աչքներովդ ընկե՞լ է։ Սովորաբար ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը ստանձնելուց այն տրվում է նոր պետին։ Գեղեցիկ ավանդույթ է։ Մովսես Հակոբյանը ժամանակին Արտակ Դավթյանին է հանձնել։ Վերջինս էլ, իր հերթին, անցած տարվա հունիսին Օնիկ Գասպարյանին հանձնեց դրոշը։ Այսօր նման բան չտեսա։ Հասկանում եմ, որ գեներալ-գնդապետ Գասպարյանի հետ այս իշխանությունները խնդիր ունեն, բայց կապ չունի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանատարներից մեկը չգտնվե՞ց, որ դրոշը հանձներ»։