Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Արտակարգ ՊատահարԼոռու մարզում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 18:30-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Մինչ ավտոմեքենան քարշակով տեղափոխվում էր ոստիկանության Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: