Իմ տեղեկություններով մեր «Սու»-երը ֆունկցիաներից մեկը չեն ունեցել. Մովսես Հակոբյան
ПолитическиеՍՈւ-երը կարող են կրել նաև այնպիսի հրթիռներ, որոնք առկա են մեր սպառազինության մեջ: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը. «Ինչու դրանք չենք կիրառվել մեր առկա սպառազինությամբ: Չճշտված տվյալներով, ՍՈւ-30-երը, որոնք պետք է ունենան երեք պարամետրեր որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով այդ ֆունկցիաներից մեկը չունեն: Կարող է դա պատճառ հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել»,-ասաց նա:
Նա ասուլիսին անդրադարձավ նաև մեր ավիացիային՝ նշելով՝ այդ մասով բավականին մեծ գումար է ծախսվում. «Միայն վառելիքի տեսակետից ավիացիան ավելի շատ գումար է ծախսում, քան՝ ամբողջ բանակը միասին վերցված: Մեր ավիացիայի աշխատավարձն ավելի բարձր է, քան՝ 3-րդ կորպուսի ամբողջ անձնակազմի աշխատավարձը: Ավիացիան շատ թանկ հաճույք է եւ մենք այդքան թանկ վճարել ենք: Իսկ ինչո՞ւ այն չկիրառվեց: Ինչու մեր ինքնաթիռները կործնվեցին: Այս հարցերի պատասխանը պետք է տրվի: Այդպիսի ավիացիա ունենալ, կողքը նկարվել, դրանով ժողովրդին փորձել խաբել, չի կարելի»,- ասաց նա: