''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’ Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRD The construction of the “Eternity Square” has already begun. Interview with Francis Malige I think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber “Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de Ruijter Interview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Business Relations Council Announcement Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey 

Հնարավո՛ր է, որ արտահերթ ընտրություններին առաջադրվեմ որպես պատգամավորի թեկնածու. Գնել Սարգսյան

Society

Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որ դերասան, ՔՊ կուսակցության անդամ Գնել Սարգսյանը առա­ջիկա արտահերթ ընտրություններին կառաջադրվի որպես պատգամավորի թեկ­նածու: Այս թեմայով մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Գնել Սարգսյանի հետ, որն ասաց՝ իրենց կուսակցության ներսում դեռ նման խոսակցություն չկա. «Նման առաջարկություն, անգամ, խոսակցություն չկա մեր կուսակցությունում, մենք նոր-նոր սկսել ենք փոքրիկ հավաքներ անել: Հանդիպումներում քննարկում ենք, թե ինչ կերպով ենք ընտրությունների գնալու, և նմանատիպ այլ հարցեր, բայց դեռ պատկերացում չունենք, թե կոնկրետ մեր համայնքից ովքեր կառաջադրվեն, մեծ մասով՝ ես ոչնչից տեղյակ չեմ»,- ասաց Գնել Սարգսյանը:

Նա, սակայն ո՛չ բացառեց և ո՛չ էլ հերքեց առա­ջիկա արտահերթ ընտրություններին իր՝ պատգամավորի թեկ­նածու առաջադրվելը. «Ես ՔՊ կուսակցության և Մալաթիա-Սեբաստիա հանրային խորհրդի անդամ եմ, այսինքն՝ կուսակցական գործունեություն եմ ծավալում և շատ հնարավոր է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվեմ պատգամավորի թեկնածու: Չեմ բացառում նաև իմ չառաջադրվելը, քանի որ ընտրությունները դեռ նոր են նշանակված, իսկ թե ովքեր են մասնակցելու ընտրություններին անձամբ մեզ դեռ հայտնի չէ»,- ասաց ՔՊ անդամը՝ հավելելով, որ ՔՊ-ում միանձնյա որոշումներ չեն ընդունվում, որոշում են բոլորը և բոլորն էլ ունեն արտահայտվելու իրավունք. «ՔՊ-ում ոչ մեկը մյուսին ոչինչ չի նվիրում մանդատի տեսքով»,- նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս ասաց, որ երբեմն իր մտքով անցնում է դառնալ պատգամավոր՝ տեսնելով շատ-շատ համակարգային անարդարություններ. «Միշտ փորձել եմ պայքարել անարդարությունների դեմ, հիմա էլ գնտվում եմ սոցապ նախարարությունում՝ քաղաքացիների հարցով, և ոչ թե իմ: Փորձում եմ օգտակար լինել մարդկանց: Այո՛, կա մտադրություն ծառայել ժողովրդին»,- ընդգծեց Գնել Սարգսյանը:

Մեր այն հարցին, թե պատգամավոր դառնալու դեպքում, արդյոք կվայելի հասարակության սերն ու վստահությունը, ասաց. «Ես չեմ կարծում, թե իմ ելույթներն ու խոսքերը հանրության կողմից քարկոծվում են և չեմ էլ կարծում, որ առողջ հանրության կողմից ՔՊ-ականներն են քարկոծվում: Մենք շատ լավ գիտենք քարկոծողներին, որոնք իրենց անուն-ազգանունները փոխել են, դարձել՝ հնդիկ, չինացի, աֆրիկացի: Քարկոծողները ոչ թե երկրում տիրող իրավիճակից տանջվողներն են, այլ նրանք, որոնք ունեն իրենց շահադիտական նպատակները»,-նշեց նա:

ՔՊ անդամն ասաց, որ չի կարծում, թե քաղաքականությամբ զբաղվելը կարող է խոչընդոտ հանդիսանալ զբաղվել իր սիրելի աշխատանքով՝ դերասանությամբ. «Սիրում եմ իմ աշխատանքը, իմ ապրելաձևը: Ես սիրում եմ այն, ինչով, որ զբաղվում եմ: Օրինակ պատերազմ էր, գնացի մասնակցելու, պե՞տք էր զինվոր լինել, պե՛տք էր,  այս պահին պե՞տք է զբաղվել հանրային աշխատանքով, պե՛տք է, զբաղվում եմ: Ցավոք սրտի, ինձ ժողովուրդը առավել շատ գիտի սերիալներից, որը որ ես արժևորում եմ, բայց, ցածր եմ գնահատում սերիալ հասկացությունը»,- ասաց Գնել Սարգսյանը՝ հավելելով, որ առաջիկայում ունի մոնո-ներկայացումներով հանդես գալու ծրագրեր. «Չեմ կարծում, թե մեկը մյուսին կխանգարի, եթե անգամ խանգարի էլ կնայեմ, եթե հանրային ծառայությունը նպաստավոր կերպով ստացվում է, ժամանակավոր կտեղափոխվեմ այդ դաշտ: Բայց, իհարկե, իմ սրտում միշտ բեմն է, թատրոնը, ֆիլմն ու արվեստը»,-եզրափակեց Գնել Սարգսյանը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
S&P Revised the Outlook on Ameriabank to Stable ''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRDCatholicos of All Armenians heads for Syunik Province, Artsakh108 new cases of COVID-19 confirmed in ArmeniaAzerbaijan authorities plan to "squeeze" everything from "terrorist show" related to Armenian captivesArmenia acting premier: We had recorded 40% increase in tax revenues according to 2019 resultsPresident: Impossible to ensure peace in region or stay in Artsakh without Russia army joint effortsArmenia judiciary to have 10 more judgesArmenia MFA information department chief: All deputy FMs carrying out their dutiesAmeriabank Announces a Contest for Bank Card Design The construction of the “Eternity Square” has already begun.BSTDB Provides EUR 23 million Loan to Ameriabank to Boost SME Financing in ArmeniaThe gift from benefactor Mikayel Vardanyan to students of Special Educational Complex for Children with Hearing Disorders in the amount of 109 million AMDInterview with Francis MaligeI think that Ameriabank is a very experienced partner with a very-very good knowledge and experience in many fields of financial market, instruments, capital market instruments. Sabine Gaber“Armenia is a country where we find the right partners to pursue our development agenda”. Mr. Huib-Jan de RuijterInterview with Philip Lynch The gift from the Vardanyan brothers to the city of Masis in the amount of 920 million AMD Interview with Philip Lynch Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws Armenia official: Support program for Karabakh residents being funded since Wednesday Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in YerevanSerzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in Armenia
Most Popular