«Երկու երնեկ մի տեղում` գեղեցկություն և խելք». Արփինե Հովհաննիսյանը` հմայիչ կերպարում
ФотографииԱրդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ-ի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում` ներկայանալով դասական կերպարում:
Կադրում Հովհաննիսյանը կրում է վանդակավոր բորդո պիջակ և ճերմակ վերնաշապիկ: Քաղաքական գործիչն իր հմայիչ կերպարն ամբողջացրել է վառ շպարով և աքսեսուարներով:
«Գունագեղ գեղեցկուհի», «Ամեն ինչի ներդաշնակություն», «Բացառիկ երևույթ մեր իրականության մեջ: Երկու երնեկ մի տեղում ` գեղեցկություն և խելք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել են Հովհաննիսյանի հետևորդները:
Օգտատերերից մեկն էլ կատակել է. «Նիկոլից շատ լայքեր եք հավաքել: Հեսա գործ կհարուցի»:
Նշենք, որ 2015 թվականին «Shaamtimes» արաբական կայքն Արփինե Հովհաննիսյանին ընդգրկել էր աշխարհի ամենագեղեցիկ կին նախարարների տասնյակում: