Implications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: Stano Armenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days already Azerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: Kirakosyan By destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage Watch G7 to discuss Israel attack on Iran PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issues Must not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna Eshoo Armenia and Saudi Arabia Foreign Ministers meet in Riyadh Discussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛ Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché position 

Արմեն Գևորգյանի սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ. փաստաբան

Right

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 11․12․2020 թ-ի որոշմամբ վերացվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ․Մարտիրոսյանի՝ «Քրեական հարուցելը մերժելու մասին» որոշումը, ինչը նշանակում է, որ Արմեն Գևորգյանի սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Ստացել ենք Դատարանի որոշումը, որի նկարագրական- պատճառաբանակաը մասը ներկայացնում եմ ստորև․
Դդատարանն արձանագրում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում քննիչը միայն բացատրություն է վերցրել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Վարդան Հովսեփյանից և արդյունքում 06.07.2020թ. որոշում է կայացրել «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» հետևյալ պատճառաբանությամբ.

«(…) Ամփոփելով վերոնշյալը, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք տվյալ իրադրության պայմաններում, ղեկավարվել են առկա ՍԷԿՏ համակարգին վերաբերելի հատուկ նորմով և նշված համակարգի գործունեության հետ կապված դատաքննչական ոչ միանշանակ պրակտիկայի պայմաններում, նրանց, այդ թվում՝ նշված ոլորտը ղեկավարած Վարդան Հովսեփյանի արարքում բացակայում են պաշտոնեական որևէ հանցագործության հանցակազմի հատկանիշները: (…)»:

Դատարանը վարույթն իրականացնող մարմնի վերը նշված պատճառաբանությունն անհիմն և հակասական է համարում, քանի որ քրեական գործի հարուցման փուլում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է պարզել քրեական գործ հարուցելու առիթների և հիմքերի առկայության կամ բացակայության փաստը, այլ ոչ թե հանցագործության փաստի հաստատման և անձի մեղքի հարցի քննարկումը, ինչը, ըստ էության, կատարել է քննիչը վիճարկվող որոշմամբ:

Բացի այդ, գործով ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար։ Մասնավորապես՝ քննիչի կողմից քննարկման առարկա չի դարձվել փաստաբան Է. Ալեքսանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումում նշված և կից ներկայացված, նյութերում առկա (գ./թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ՝ թիվ ԵԴ/0510/01/18 քրեական գործով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին հասցեագրված թիվ 241696/18 գրությամբ առանց ամբաստանյալ Արշալույս Նանայանի խափանման միջոցի վերացման ՀՀ սահմանը հատելու հանգամանքը, որն ըստ Է. Ալեքսանյանի առանց որևէ խոչընդոտի ի կատար է ածվել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից, այդ համատեքստում չի պարզվել՝ եթե այդպես է եղել, ապա նշված անձի կողմից սահմանը հատած լինելու դեպքում, որ իրավական ակտերով են ղեկավարվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, և որն է հանդիսացել պատճառը, որ մի դեպքում դատարանի որոշման (գրության) պահանջը կատարվել է, իսկ մյուս դեպքում՝ առերևույթ նույնաբովանդակ դատարանի որոշման (գրության) պայմաններում, թողնվել է անկատար: Նշվածի կապակցությամբ քննիչը Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելիս նույնիսկ այդ կապակցությամբ հարցադրում չի արել: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձ Էրիկ Ալեքսանյանից կամ Արմեն Գևորգյանից բացատրություն վերցնելու ուղղությամբ քննիչը որևէ միջոցներ չի ձեռնարկել։ Փոխարենը՝ այդ փուլում սահմանափակվելով Վ. Հովսեփյանից բացատրություն վերցնելով՝ որոշում է կայացրել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Նման պայմաններում դատարանը գտնում է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները բավարար չեն եզրահանգում անելու պաշտոնեական որևէ հանցագործության հանցակազմի առկայության կամ բացակայության մասին, և հանցագործության հատկանիշների առերևույթ առկայության վերաբերյալ ողջամիտ կասկածների առկայության պայմաններում, հատկապես, պետք է հարուցվի քրեական գործ, քանի որ նման կասկածները կարող են վերացվել միայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության միջոցով` հարուցված քրեական գործի պայմաններում։

Այսպիսով, ներկայացված բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ստուգման ենթարկելով ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Վ. Մարտիրոսյանի 06.07.2020թ. «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշումը` դատարանն արձանագրում է, որ Է. Ալեքսանյանի դիմումով նշված հանգամանքների կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, իսկ ձեռք բերված փաստական տվյալները բավարար չէին կարող համարվել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, ուստի՝ նշված որոշումը ենթակա է վերացման:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsImplications made in relation to alleged document published by some Azeri media, are absolutely wrong and inadequate: StanoAliyev to leave for Moscow on April 22 to discuss regional issues with PutinFor the first time there will be a delimited state border between Armenia and Azerbaijan, in the section of the four villages. Prime Minister's office4.5-magnitude earthquake hits TurkeyBlinken says G7 is "committed to de-escalating tensions" and holding Iran to accountGoogle fires 28 employees who protested against company's cooperation with IsraelArmenian philanthropist Ruben Vardanyan, detained in Azerbaijan, on hunger strike for 14 days alreadyWe have no plan B: Kuleba on new aid package for Ukraine in CongressArmenian victims group asks International Criminal Court to investigate genocide claimAzerbaijan's violence against ethnic Armenians is within scope of action of Committee for Elimination of Racial Discrimination: KirakosyanLavrov: We consider Armenia an ally until nowBy destroying Kanach Zham Church in Shushi, Azerbaijan violated decision of UN Court of Justice: Caucasus Heritage WatchAt 60th Venice International Art Biennale, Armenia presents itself with Echo multimedia projectG7 to discuss Israel attack on IranEU takes note of Russian peacekeepers’ withdrawal from KarabakhDraft resolution on Palestine rejected at UN Security CouncilIndia starts voting in world's largest electionUS embassy in Israel restricts employees’ movement after strike against IranIran cities not attacked by foreign country, Iranian media reportNewspaper: Armenia authorities avoid meeting with Karabakh authorities in exilePentagon does not comment on Israel attack on IranArmenia premier receives OSCE Minsk Group French Co-ChairIslamic Revolutionary Guards Corps general: Iran did not use modern missiles when attacking IsraelSenator Bob Menendez regrets that US government was not more forceful against Azerbaijan's ethnic cleansing of KarabakhHuawei presents 4 smartphones at once: What features do they have?PM Pashinyan, French Co-Chair of the OSCE Minsk Group address regional issuesDocument published in the Azerbaijani media about the Brussels meeting is fake - Armenian Foreign MinistryCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Lufthansa extends Tehran and Beirut flight suspensionsCongressman Pallone urges USA to provide military assistance to ArmeniaIran oil exports hit six-year high as West considers tougher sanctionsRussia MFA spox: The West sees Armenia as a tool to play with, then will abandon itJoint Russia-Turkey monitoring center in Karabakh to be closed, media reportGRECO calls on Armenia for stronger oversight and accountability in top executive functions, the policeMust not wait another century to hold Azerbaijan accountable ethnic cleansing in Nagorno Karabakh, Congresswoman Anna EshooArmenia and Saudi Arabia Foreign Ministers meet in RiyadhEuropean Commission to earmark €15M assistance to ArmeniaIndonesian volcano eruption forces evacuations, airport closureCongressman Brad Sherman: US aid to Armenians displaced from Karabakh should be increasedGigi Hadid shares behind-the-scenes footage from latest Victoria's Secret campaignWe remain deeply concerned that this draft legislation, if enacted, could stigmatize civil society organizations, Patel refers to Georgian controversial billSouth Korea to provide USD 200 million in humanitarian aid to Ukraine this yearUS State Department: Karabakh events are example of how Russia is not trustworthy allyDubai: chaos at world’s second-busiest airport as UAE and Oman reel from deadly stormsArmenia PM in Berkaber village: We see the risks, but the way to manage them is to move forwardDiscussion on ՛Commemorating the Armenian Genocide: Reflecting on Historical Memory in Today's Context՛Embassy of Republic of Armenia in UK establishes military attaché positionNetherlands passes law to permanently shut Groningen gas fieldYerevan hosts political consultations between Armenian, French foreign ministries
Most Popular