Իտալիան չի կարող մի սեղանի շուրջ նստել Հայոց ցեղասպանությունը չճանաչող Թուրքիայի հետ. պատգամավոր
Արտաքին ՔաղաքականԻտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին Սալվինին խոսել է Սենատում իր ելույթի ժամանակ՝ ի պատասխան վարչապետ Մարիո Դրագիի ելույթի:
«Իհարկե, Դուք փորձում եք հրաշք գործել՝ ստիպելով թուրքական ռեժիմին լավ վարքագիծ դրսևորել, սակայն ցանկանում եմ հիշեցնել,այդ վարչակազմը չեղարկում է ոչ միայն կանանց իրավունքները, այլև ցանկացած տեսակի ազատություն ու անգամ հերքում է պատմական ճշմարտությունը: Չմոռանանք, որ դեռևս չի հաստատվել արդարությունը հայերի համար, Հայոց ցեղասպանությունը դեռ ճանաչված չէ: Ու քանի դեռ այս ամենը կա, չեմ կարծում, որ մենք կարող ենք նույն սեղանի շուրջ նստել մեկի հետ, ով բանտարկում է նրանց, ովքեր համարձակվում են հիշել պատմական ճշմարտության մասին»,- ելույթում մասնավորապես հայտարարել է Մատտեո Սալվինին:
Վերջինիս ելույթից հետո Իտալիայի խորհրդարանն սկսել է ծափահարել: