Пашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельно Гутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношений «Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна 

Դատարանները շարժվում են օրենքով, ոչ թե իշխող ուժի թելադրանքով կամ օպոզիցիոն ուժերի ցանկությամբ. Ալեքսանդր Ազարյան. 168.am

Политические

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի, դատարանների նկատմամբ իշխանությունների հարձակումների եւ դատական իշխանության անկախությունը վերացնելուն միտված «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված խայտառակ լրացումների վերաբերյալ 168.am-ը զրուցել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:

Նախ՝ ես ուզում եմ իմ զորակցությունը հայտնել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, մի մարդու, ով վերջին ժամանակաշրջանում ենթարկվելով աննախադեպ ճնշումների՝ այնուամենայնիվ, կարողանում է պատվով դուրս գալ այդ իրավիճակից, կատարել օրենքով եւ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, չընկճվել:

Մարտի 22-ին Ռուբեն Վարդազարյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հյուրընկալվել էր Պետրոս Ղազարյանին: Զրույցը, թվում էր, թե պետք է ընթանա օրենքի լրացումների ու դատական համակարգում եղած խնդիրների շուրջ, բայց հիշեցրեց Ազգային ժողովում ԲԴԽ նախագահի նկատմամբ իրականացված հավատաքննությունը:

Մեծ խիզախություն էր պահանջվում պարոն Վարդազարյանից այցելել Հ1-ի տաղավար, հարցազրույց տալ իրավական հարցերից կիլոմետրերով հեռու, սուբյեկտիվ մոտեցումներով իրեն դրսեւորած Պետրոս Ղազարյանին: Նույնիսկ հարցերից էր զգացվում, որ նա ամեն ինչ անում է ոչ թե Ռուբեն Վարդազարյանի տեսակետը պարզելու, այլ նրան նսեմացնելու, Ազգային ժողովում սկսած այդ ճնշումները շարունակելու համար:

Հանրության տեսանկյունից այդ հարցերը սուր կարող էին թվալ:

 Առաջին հայացքից, այո, միգուցե կարող էր այնպիսի տպավորություն ստեղծվել, թե հարցերը սուր էին, բայց իրականում, համենայն դեպս, իրավաբանների համար պարզ էր դրանց իրավական տարրական սնանկությունը: Ես չեմ ուզում վիրավորել որեւէ լրագրողի, բայց լավ կլիներ, որ նման հարցազրույց կազմակերպողն ու վարողը գոնե չնչին պատկերացում ունենար իրավական հարցերի վերաբերյալ: Օրինակ, հարցազրուցավարը հարց էր բարձրացնում, թե ինչո՞ւ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած, հեղաշրջման կոչեր արած անձանց, վարչապետի դեմ մահափորձ կազմակերպածներին չեն կալանավորել՝ առանց պատկերացում ունենալու, որ կալանքի համար ապացույցներն ու հիմքերը պարտադիր են:

Բայց այդ հարցերը նաեւ ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանն է հնչեցրել:

Դատարանները շարժվում են օրենքով, այլ ոչ թե իշխող ուժի թելադրանքով կամ օպոզիցիոն ուժերի ցանկությամբ:

Այդուհանդերձ, ինչո՞վ պետք է առաջնորդվի դատավորը՝ որեւէ անձի կալանավորելիս:

Ինչպես ասացի, մեղադրյալին կալանավորելու համար պետք են պայմաններ եւ հիմքեր: Դա օրենքով է նախատեսված: Պայմանը հիմնավոր կասկածն է, ապացույց կամ ապացույցներ առ այն, որ մեղադրյալը կատարել է իրեն վերագրվող արարքը: Անհրաժեշտ են նաեւ հիմքեր, որ անձը կխուսափի, կթաքնվի քննությունից, դատավարության մասնակիցների՝ տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցություն կգործադրի ու կկատարի օրենքով չնախատեսված այլ արարքներ:

Ձեր պրակտիկայում եղե՞լ է, օրինակ, դեպք, երբ Դուք չեք կալանավորել ծանր հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի՝ Ձեր նշած պայմանների ու հիմքերի բացակայության հիմնավորմամբ:

Ամենաթարմ օրինակը բերեմ: Անցած շաբաթ ես ազատ եմ արձակել սպանության գործով մեղադրյալի:

Այդ ինչպե՞ս….

Տեսեք, մեղադրյալը 2 ամիս կալանավորված է եղել, ապա դատարանն ազատ է արձակել, հետո դա բողոքարկվել է, եւ մեղադրյալը նորից կալանավորվել է: Այդ ընթացքում 45 օր նա եղել է ազատության մեջ: Քննիչը որպես կալանքի հիմք՝ նշել էր թաքնվելու վտանգը: Ես էլ պատճառաբանեցի, որ 45 օր ազատության մեջ գտնված անձը եթե թաքնվելու ցանկություն ունենար, կթաքնվեր: Այդ հիմքի բացակայության պատճառով էլ չեմ կալանավորել:

Այնուամենայնիվ, փաստ է, որ հնչեղություն ունեցող գործերով կալանավորումներ չեն եղել:

 Ես չգիտեմ, թե ինչու այդ գործերով կալանավորումներ չեն եղել, քանի որ տեղյակ չեմ դատական ակտերից, սակայն համոզված եմ, որ դատավորները հիմքեր ունեցել են՝ նման որոշումներ կայացնելու համար: Ի վերջո, ե՞րբ ենք մենք սովորելու կասկածի տակ չդնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը: 2.5 տարի դրա մասին խոսում ենք ու դեռ խոսում ենք: Ուղղակի չի կարելի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը կասկածի տակ դնել:

Ամեն դեպքում, լայն հանրության մի մասի համար միգուցե հասկանալի չէ կալանքների փաստի բացակայությունը, եւ Պետրոս Ղազարյանը հնչեցնում էր հանրության կամ դրա մի մասին հուզող հավաքական հարցը:

Հետաքրքիր է, Պետրոս Ղազարյանը հենց այդպես էլ ասաց՝ «մեզ համար հասկանալի չէ»: Գիտե՞ք ինչ, ես որպես դատավոր եմ խոսում՝ եկեք օբյեկտիվ լինենք: Ցանկացած դատական ակտից կողմերից մեկը դժգոհ է լինում: Օրինակ, ընդդիմությունը մտածում էր, որ դատարաններն անհիմն են կալանավորում ընդդիմադիր գործիչներին՝ իշխանության պատվերով: Այ, Պետրոս Ղազարյանը, եթե օբյեկտիվ էր, թող էն ժամանակ էլ այդ հարցը տար Ռուբեն Վարդազարյանին: Իրավական հարցեր քննարկող լրագրողը պետք է օբյեկտիվություն ունենա: Ինչո՞ւ հենց հիմա այդ հարցը նրա մոտ առաջացավ, երբ դատարանները չեն կալանավորել ընդդիմադիր գործիչներին:

Պետրոս Ղազարյանը նաեւ ըստ էության Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքական հայտարարություն կատարելու մեջ՝ նրան կրկին հիշեցնելով նոյեմբերի 16-ի իր հայտարարությունը, որով նա կոչ էր անում գործընկերներին ապացուցել, որ իրենք «վնգստացող դատավորներ չեն», ինչպես ասել էր Նիկոլ Փաշինյանը: Փաստորեն, նա Ռուբեն Վարդազարյանին ասում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի քաղաքական հայտարարություն անել, եւ «վնգստացող դատավորներ» արտահայտությունը հենց քաղաքական էր, բայց դատական համակարգն իրավունք չունի դրան արձագանքել, որովհետեւ ստացվում է, որ քաղաքական հայտարարությանը տրվել է քաղաքական արձագանք:

Ուրեմն, եթե վարչապետն է նման վիրավորական արտահայտություն արել, ու նրան պատասխան է տրվում դատավորների կողմից, դա համարվում է քաղաքական պատասխա՞ն: Այսինքն՝ այդ տրամաբանությամբ քաղաքական գործչի արած հայտարարության պատասխանը քաղաքակա՞ն է: Ամենեւի՛ն: Հանրային հեռուստաընկերության մեկնաբանի սուբյեկտիվիզմն ուղղակի ճչացող էր: Եթե դու քեզ մոտ մարդ ես հրավիրում, այն էլ՝ ԲԴԽ նախագահին, պետք է մի քիչ պատրաստ լինես:

Հարցազրույցի ընթացքում Ռուբեն Վարդազարյանը նաեւ «Դատական օրենսգրքում» կատարված լրացումներից խոսեց, ասաց, որ դեմ է ԲԴԽ լիազորությունների՝ այդ ձեւաչափով ընդլայնմանը, բերեց հիմնավորումներ: Կիսո՞ւմ եք նրա կարծիքը:

Այն, ինչ ասաց Ռուբեն Վարդազարյանն այդ տխրահռչակ լրացումների հետ կապված, կիսում է հանրապետության դատավորների զգալի մասը: Մասնավոր զրույցների ժամանակ բոլորը միանշանակ պնդում են, որ կա խնդիր: Թե ինչպես դատավորները դրան կարձագանքեն, ես չեմ կարող ասել, բայց այնպես չէ, որ ԲԴԽ նախագահն իր անձնական, սուբյեկտիվ կարծիքը հայտնեց: Նրա մտահոգությունը բոլոր այն դատավորների մտահգությունն է, ովքեր քիչ թե շատ մտահոգված են դատական իշխանության ապագայով ու անկախությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Android 15 будет помещать в карантин потенциально опасные приложенияВ Астане 26 апреля пройдет совещание министров обороны стран ШОСCBS News: США согласились вывести войска из НигераДелегация Верховной Рады Украины посетит Азербайджан«Большая честь»: Мари Краймбрери подарила песню Владимиру ПресняковуПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноDaily Mail: США тайно развернули ракеты, способные уничтожить электронику иранских ядерных объектовПашинян - о российских постах: Армянские и азербайджанские пограничники будут охранять границу самостоятельноБиткоин в четвертый раз в истории сократил эмиссию вдвоеПэрис Хилтон перестала скрывать свою дочьНикол Пашинян: По сути, Армения и Азербайджан впервые решили вопрос за столом переговоровИран заявил о расследовании обстоятельств нанесения ударов 19 апреляМинобороны РФ сообщило о перехвате и уничтожении 50 БПЛА за ночь над регионами РоссииАрхиепископ: План минимум — остановить этот процесс, максимум — чтобы эти люди не правилиВ очередной день ЧЕ по боксу у Армении 4 представителяГутерриш призывает Азербайджан и Армению решить все оставшиеся двусторонние вопросы для нормализации отношенийБлинкен приветствовал достигнутое между Арменией и Азербайджаном соглашение о делимитации границыВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 20 АПРЕЛЯ«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпионом
Самое популярное