Հայաստանում զինծառայողների մահվան վկայականներ տալու կարգը հնարավորինս կպարզեցվի. ԱՆ
ՀասարակությունՀայաստանում զինծառայողների մահվան վկայականներ տալու կարգը հնարավորինս կպարզեցվի: Այս մասին մարտի 24-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նա, մասնավորապես, նշեց, որ այս պահին ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ժառանգների նկատմամբ պետական տուրքի վերացման նախագիծը: Օրինագիծը առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի կառավարության հաստատմանը, այնուհետեւ կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:
«Բացի այդ, ես դիմել եմ Դատական դեպարտամենտ՝ խնդրելով նրանց սկսել քննարկել մահացած կամ անետ կորած ճանաչելու մասին գործերը»,- հավելեց Բադասյանը: