Ահազանգ` Ֆեյսբուքում ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին
ՀասարակությունՔաղաքացիներն ահազանգում են ֆեյսբուքում ինքնության գողության միջոցով գումար կորզելու դեպքի մասին։ Այս մասին հայտնում են անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։
«Օգտատիրոջ էջի նույնությամբ էջ են բացել ու նման բովանդակությամբ նամակներ ուղարկել նրա իրական ընկերներին։
Ընկերներից նման բնույթի կասկածելի նամակներ ստանալիս կապի այլ միջոցով համոզվեք, որ ձեր ընկերոջ հետ եք խոսում»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ։