Արմեն Սարգսյանը կամ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները դեռ շանս ունեն դիմելու ՍԴ. Արմեն Աշոտյան
БлогосфераՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում ընդունվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքը:
Այն, որ Հայաստանին պետք էր ոլորտը կարգավորող նոր օրենք, վաղուց էր հայտնի: Դեռևս 2015-2016 թթ որպես ԿԳ նախարար օրենքի նոր նախագիծ ներկայացրել էի ՀՀ Կառավարություն, որի ընդունումը ձգձգվեց 5 տարի:
Սակայն նոր օրենքի անհրաժեշտության քողի ներքո այս տգետ և անբարոյական իշխանությունները ոլորտային խնդիրներից զատ իրականում կրթության և գիտության ոլորտները վերջնականապես ապականելու վճռական քայլ են արել:
Ակնհայտ է, որ սղցրած նախագիծը կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որի հոդված 38-ը երաշխավորում է բուհական ինքնակառավարումը և ակադեմիական ազատությունները:
Ընդունված տարբերակում կառավարությունն իր թաթն է դրել բուհի կառավարման 2 կարևորագույն օղակների վրա՝ խորհրդի և ռեկտորի:
Խորհրդում 9 անդամներից 5-ը ներկայացվելու են լիազոր մարմնի ղեկավարի կողմից (հոդված 27, 3 մաս, 2-րդ կետ), իսկ ռեկտորի ընտրության, իսկ իրականում՝ նշանակման որոշումը նույնպես կայացնելու է լիազոր մարմնի ղեկավարը (հոդված 30, 1 մաս, 4-րդ կետ):
Նշված խայտառակությունը ոտնահարում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլև Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի (Բոլոնիայի գործընթացի) սկզբունքները:
Ըստ միջազգային մեթոդաբանության, բուհերի ինքնակառավարումը բաղկացած է 4 բաղադրիչներից՝ կառուցվածաքային ավտոնոմիա, ակադեմիական ավտոնոմիա, ֆինանսական ավտոնոմիա և կադրային ավտոնոմիա:
Տարրական գիտելիքիների և բարոյականության առկայության դեպքում անհերքելի է այն արձանագորւմը, որ երբ բուհի կառավարման երկու կարևոր օղակներ՝ խորհուրդն ու ռեկտորը, լինելու են լիազոր մարմնի, այն է՝ նախարարաի դրածոները, խոսել որևէ ինքակառավարման կամ ակադեմիական ազատությունների դրսևորման մասին զավեշտալի է:
Օրենքում կան բազմաթիվ այլ վիճելի և խնդրահարույց դրույթներ, այդ թվում՝ գիտությանը վերաբերող:
Այս օրենքը թաղում է բուհական համակարգը: Նախարարությունը բուհերի կոկորդից է բռնելու:
Դա կանխելու համար դեռ ֆորմալ ուղիներ կան: Արմեն Սարգսյանը կամ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները դեռ շանս ունեն դիմելու ՍԴ»: