Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց բախվել են BMW-ն ու Lexus -ը. վերջինս կողաշրջվել և վերածվել է մետաղե ջարդոնի
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21:00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, բախվել են Lexus և BMW մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով էլ Lexus-ը հարվածել է էլեկտրասյանն ու կողաշրջվել: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: