Ինչպես են հարազատները դիմավորում Հայաստան վերադարձած գերիներին (տեսանյութ) Սրանք երիտթալանչիներ են, թալանում են երկիրը. Արթուր Վանեցյան Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր Նիկոլը մնա ու վերջ. Փաշինյանի համակիր (տեսանյութ) Էրիկսենի վիճակը կարգավորվել է Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին. Mediaport ՔՊ-ն հայտարարություն է տարածել Գերիների վերադարձը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ․ Փաշինյանի խոսնակ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 ձերբակալված հայ զինծառայողի փոխանցումը Երևանին. Զախարովա Սերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Երևանի բակերից մեկի տաղավարում Աղդամի մի հատվածի ականապատման քարտեզներն են փոխանցվել. պաշտոնյա 

«168 ժամ»․ Հանրաքվե՝ Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի մասին

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Հունիսի 20-ին կայանալիք հնարավոր ընտրություններին ընդառաջ՝ ակտիվացել է Ընտրական օրենսգրքի պահպանման կամ փոփոխության հարցը, որն արհեստականորեն ուռճացվում է այն աստիճանի, որ որոշ ուժեր անգամ դրանով են պայմանավորում իրենց մասնակցությունը։

Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշում են կայացրել փոխել Ընտրական օրենսգիրքը եւ ընտրությունները կանցկացվեն ամբողջական համամասնական կարգով։

Ընտրական օրենսգիրքը, իհարկե, կարեւոր է ընտրությունների բովանդակության ու որակի առումով։ Սակայն Ընտրական օրենսգիրքն այդպիսի նշանակություն կարող է ունենալ սովորական պայմաններում, ստանդարտ ընտրական գործընթացում։ Հիմա Հայաստանում սովորական պայմաններ չեն եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում չի որոշվելու այս կամ այն քաղաքական ուժի ներկայացվածության համամասնությունն ԱԺ-ում։

Այս ընտրությունները, եթե, իհարկե, դրանք տեղի ունենան, լինելու են Նիկոլ Փաշինյանի մնալու կամ հեռանալու մասին։ Այդ իմաստով հունիսի 20-ին տեղի ունենալիք միջոցառումը ոչ այնքան ընտրություն է, որքան հանրաքվե՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ճակատագրի վերաբերյալ։

Իսկ դա նշանակում է, որ ընտրությունների հիմնական բովանդակությունը լինելու են ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի ներկայացրած ծրագիրը կամ խոստումները, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու կամ նրան իշխանությունից հեռացնելու հարցը։ Հենց այդ առանցքի շուրջ էլ բյուրեղանալու են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի դիրքորոշումները։

Լինելու են, իհարկե, բազմաթիվ եւ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստներով բազմագույն կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք շրջանցելու են Նիկոլ Փաշինյանին, ճամարտակելու են պայծառ կամ լուսավոր ապագայի մասին՝ իրենց գույների հանգույն, դրանով զբաղվելու են Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային պայմանավորվածություններ ունեցողները։ Բայց անկախ այդ ճամարտակություններից՝ ընտրությունը գլոբալ իմաստով վերաբերելու է Նիկոլ Փաշինյանի մնալուն կամ գնալուն։

Իսկ դա նշանակում է, որ երկրորդական նշանակություն ունի, թե ինչպիսի ընտրակարգով է անցկացվելու ընտրությունը, քանի որ ցուցակներում գրված անուններից կամ դրանց ընտրության կանոնից գրեթե ոչինչ կախված չի լինելու։ Որեւէ նշանակություն չունի՝ Նիկոլ Փաշինյանի անունը գրված է լինելու ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում։

Այդ ցուցակի հաղթանակի համար նա անելու է ամեն ինչ՝ պարզագույն ընտրակեղծիքներից՝ մինչեւ ազդեցության բոլոր հնարավոր միջոցները, ընդհուպ՝ մինչեւ բռնությունների հրահրում, անելու է՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ցուցակի կազմավորման կարգը։ Ցուցակում ընդգրկված անուններն էլ ոչ թե որոշելու են հայկական պառլամենտարիզմի ճակատագիրը, այլ ընդամենը ծառայելու են որպես դեկոր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպանելու համար։

Հետեւաբար՝ Ընտրական օրենսգրքի հարցը, մեծ հաշվով, տեխնիկական է, որը քաղաքական օրակարգի բովանդակություն դարձնելով՝ դրա շուրջ աղմկող ուժերն ընդամենը շեղում են ուշադրությունն առանցքային եւ ամենակարեւոր խնդրից՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու ռիսկից, որը նույնական է պարտության, կապիտուլյացիայի, հայրենազրկման հետ։

Ընտրությունները, ահա, պատասխանելու են այդ գլխավոր հարցին՝ տեղ ունենալո՞ւ են այդ ամոթալի երեւույթները հայկական իրականության մեջ, թե՞ Հայաստանը զարգացման գոնե տեսական հնարավորություն է ստանալու։ Քաղաքական պայքարը, այդպիսով, ընթանալու է Նիկոլ Փաշինյանին հաստատելու կամ մերժելու տրամաբանությամբ, որից դուրս գործող բոլոր ուժերն իրականում ծառայելու են նրա իսկ իշխանության պահպանմանը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միայն կարգախոսի համար ՔՊ-ին ոչ միայն չի կարելի ընտրել, այլև որպես հանցագործ կառույց պետք է արգելել․ քաղաքագետ ԿԸՀ-ն հունիսի 13-ին քննելու է ՔՊ-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասին դիմումը․ ԶոհրաբյանԻնչպես են հարազատները դիմավորում Հայաստան վերադարձած գերիներին (տեսանյութ) Ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանին ծաղրում են հայ դիրքապահներին (տեսանյութ) Ալիևը որոշել է հունիսի 12-ը՝ ականապատման քարտեզների հանձնման օրը, հռչակել Աղդամի ազատագրման օր. ԶոհրաբյանՓաշինյանը մեր 15 գերիների վերադարձը հետաձգել էր և պահել նախընտրական շրջանի համար. Տիգրան Աբրահամյան Սրանք երիտթալանչիներ են, թալանում են երկիրը. Արթուր Վանեցյան Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար. Լևոն Քոչարյան Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր Նիկոլը մնա ու վերջ. Փաշինյանի համակիր (տեսանյութ) Էրիկսենի վիճակը կարգավորվել էԹալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին. MediaportՇիշ բռնողը մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում. Վալերիյ Օսիպյան. Hraparak.amՔՊ-ն հայտարարություն է տարածելԹոռնիկս կարդում է՝ հեղափոխությունը եսիմինչ լավ բան է, Քոչարյանը չգիտեմ ինչեր է արել. Ռոբերտ ՔոչարյանԳերիների վերադարձը տեղի է ունեցել ԱՄՆ և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ․ Փաշինյանի խոսնակՌոբերտ Քոչարյանը մոմ է վառել Հաղպատի վանական համալիրումՄոսկվան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 ձերբակալված հայ զինծառայողի փոխանցումը Երևանին. ԶախարովաԵս ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ և Ֆիլիպ Ռիկերի ներգրավմամբ Ադրբեջանն ազատ արձակեց 15 ՀՀ քաղաքու. Վրաստանի վարչապետՍերժ Սարգսյանը շախմատ է խաղացել Երևանի բակերից մեկի տաղավարում Աղդամի մի հատվածի ականապատման քարտեզներն են փոխանցվել. պաշտոնյա Չեմ հիշում` հայհոյե՞լ ենք, թե՞ չէ. բա ի՞նչ անեինք, ասեինք` ապրե՞ս. Սերժ Սարգսյանը` Օնիկ Գասպարյանի հետ հեռախոսազրույցի մասին ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի նախկին քաղաքապետի վերաբերյալ դատախազության միջնորդությունները ՔՊ նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Վահան ԶարոյանՄեր նպատակը երկարաժամկետ, արդար լուծում մշակելն է. Սերգեյ ԿոպիրկինԱՄՆ-ն կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին. ԲլինքենՓաշինանը Լավրովին անվանեց ՌԴ նախագահ, ապա վարչապետ (տեսանյութ)Եթե չենք կարողանում համախմբվել, ապա ողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա. Մարուքյանը՝ Գյումրիում ՔՊ նախընտրական ցուցակի ուշագրավ դեմքերը. Արուսյակ ՄանավազյանԷրիկսենը կորցրել է գիտակցությունը խաղադաշտում․ Բժիշկները պայքարում են ֆուտբոլիստի կյանքի համար (տեսանյութ) Փաշինյանը հրապարկել է Հայաստան վերադարձած ռազմագերիների ամբողջական ցանկըՎրաերթի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 6-ամյա տղան մահացել էՊատերազմը քաղաքականացրին․ Գեղարքունիքի մարզպետ Ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի զուգահեռ մարդասիրական ժեստերը. ԵԽ նախագահ Մի օր Վալերի Օսիպյանն ինձ ասաց՝ Վանեցյանը դավաճանելու է. այդ ասողն այսօր դարձել է Քոչարյանի չգիտեմ ինչը. Հայկ Սարգսյան PR-ի նյութը պատրաստ է. Սոֆյա Հովսեփյան Իշխանության չե՛ք գալու. դա ես եմ ասում. Խաչատուր Սուքիասյան Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել. ՓաշինյանԷրիկ Խաչատրյանը Հայաստան վերադարձած գերիների թվում է (լուսանկար)Փաշինյանը հրապարակեց Հայաստան վերադարձած գերիների անունները Մենք էստեղ ի՞նչ ենք անում, մի հատ սեղան գցեք. Քոչարյանը շնորհավորեց Վահե Հակոբյանի ծննդյան օրը Ակնայի ականապատման քարտեզը մեր վերջին հաղթաթուղթն էր. ռազմական փորձագետ Կարգապահության դիկտատուրա էր պետական համակարգում, ինչն այսօր գոյություն չունի. ՔոչարյանԻմ աչքերով եմ տեսել, թե մեծ Ալիևի կզակն ինչպես էր դողում Ռոբերտ Քոչարյանի առջև. Հենրիկ Քոչինյան «Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ Հ1-ը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ Իմ օրոք չի եղել որևէ դեպք, երբ բովանդության հիմքով որևէ կուսակցության տեսահոլովակ մերժվի. Հայկ Ղազազյան ԱՄՆ-ը, Վրաստանը և ԵԽ-ն նպաստել են Հայաստանի կողմից Ադրբեջանին Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզի փոխանցմանը Քոչարյանն Ալավերդիում հանդիպում է աջակիցների հետ. ուղիղԱդրբեջանի համար կենսական դեր ունեցող լծակը չօգտագործվեց, որ բոլոր գերիներին վերադարձնեն. ադրբեջանագետ Փաշինյանն ամփոփում է օրը հանրահավաքով Գավառում` ուղիղ
Ամենադիտված