Ռումինիայի պաշտպանության նախարարը Facebook֊ում պատահաբար գաղտնի տեղեկատվություն է հրապարակել (լուսանկար)
ԼուսանկարներՌումինիայի պաշտպանության նախարար Նիկոլայ Չուկեն Facebook սոցիալական ցանցում գաղտնի տվյալներով լուսանկարներ է հրապարակել: Դրանք շուտով հեռացվել են, հայտնում է տեղական Digi 24 հեռուստաալիքը:
«Լուսանկարներից մեկում նշված էին մուտքի տվյալներ հաշիվներին և տեսադիտարկումներ, ինչպես նաև հեռախոսահամարներ, որոնք օգտագործում էին ՊՆ զանգերի կենտրոնի աշխատակիցները», - պարզաբանել են լրագրողները:
Լուսակարներն արվել են Չիբեի՝ Սիբիուի ցամաքային զորքերի ակադեմիա կատարած այցի ընթացքում: Գրատախտակին գրված տվյալներով լուսանկարները անհետացել են հրապարակվելուց մի քանի ժամ անց, բայց դրանց պատճենները հասցրել են տարածվել սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ դեպարտամենտը տեղեկացել է դեպքի մասին, բոլոր գաղտնաբառերը փոխվել են: