Հաջորդ մրցաշրջանում Պիրլոն ու Ռոնալդուն կմնան «Յուվենտուսում»
Sport«Յուվենտուսի» փոխնախագահ Պավել Նեդվեդը ասել է, որ հաջորդ ամռանը թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն և ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չեն լքի իտալական ակումբը: «Պիրլոն 100% -ով եղել է և կլինի «Յուվենտուսի» մարզիչը: Մենք համագործակցության մեջ ենք մտել Անդրեայի հետ՝ իմանալով, որ դժվարություններ կլինեն», - Նեդվեդին մեջբերում է «Calcio e Finanza»-ն: «Պիրլոն ամեն ինչ ունի մեծ մարզիչ դառնալու համար»։ Իսկ Ռոնալդուն ինձ համար անձեռնմխելի է։ Նա պայմանագիր ունի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը և նա կմնա։ Նա շատ հասարակ տղա է, չնայած այդպես չի երևում: Կրիշտիանուն ժամանակակից խաղացողի նախատիպն է, ով մեծ տաղանդով և մեծ դժվարությամբ հասավ անհավանական բարձունքների»,֊ասել է Նեդվեդը: «Յուվենտուսն» այս մրցաշրջանում ավարտել է Չեմպիոնների լիգան՝ 16-րդ տուրում զիջելով «Պորտուին»: Թուրինյան ակումբը, վաստակելով 55 միավոր, երրորդն է Իտալիայի առաջնությունում և դուրս է եկել նաև երկրի գավաթի եզրափակիչ: